ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16
ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆՈՒՄ Է
Այս տարի Հայաստանի մի շարք քաղաքներում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Մեր տեղեկություններով հենց այսօրվանից ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սկսել է իր ծննդավայր Վանաձոր քաղաքում, տարբեր հեղինակավոր մարդկանց, ինչպես նաեւ տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններ սկսել իր եղբոր` Քրիստ Մարուքյանին քաղաքապետի պաշտոնում առաջադրելու եւ դրան հասնելու ուղղությամբ:
Նշենք, որ Քրիստ Մարուքյանը եղել է «Բիբլոս» բանկի կառավարիչը, նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախընտրական շտաբի ղեկավարը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ