ՀՅԴ-ԻՆ ԿՏՐՎԻ 6-7 ՊՈՐՏՖԵԼ
Արխիվ 12-16
ՀՅԴ-ԻՆ ԿՏՐՎԻ 6-7 ՊՈՐՏՖԵԼ
Ըստ լուրերի փետրվարի 10-ին տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ վերջնական կքննարկվի կոալիցիայի հետ հարցը: Մեր տեղեկություններով ՀՅԴ-ն կստանա 6-7 խոշոր պաշտոններ այդ թվում` Կրթության եւ էկոնոմիկայի նախարարությունները, Արագածոտնի եւ Շիրակի մարզի պաշտոնները եւ այլն: Կրթության նախարարի պորտֆելը կրկին կհաստնի դաշնակցական նախկին նախարար Լեվոն Մկրտչյանին, իսկ Էկոնոմիկայի նախարարի պորտֆելը` Արծվիկ Մինասյանին: Շիրակի ներկայիս մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կգլխավորի ԱԱԾ-ն, Գորիկ Հակոբյանը ամենայն հավանականությամբ կանցնի վաստակած թոշակին: Ինչ վերաբերում է Ա. Աշոտյանին, ապա կրկին մեր ունեցած տեղեկություններով նա կանցնի դիվանագիտական աշխատանքի:
Այն խոսակցությունները, թե Աղվան Վարդանյանն էլ կգլխավորի սոցապ նախարարությունը, կարծես իչիկ են դառնում, քանի որ ԱԺ կուլիսային խոսակցությունների ժամանակ վերջինս ասել է, որ նա իրեն լավ է զգում պատգամավորի աթոռին եւ առհասարակ Ազգային ժողովում:
Սպասենք զարգացումներին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164018&l=am/