ԲՀԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Արխիվ 12-16
ԲՀԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Այն լուրը, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա ստեղծելու ծրագիրը գրեթե դարձել է իրականություն, խիստ դժգոհություն է առաջացրել ԲՀԿ-ում: Ինչպես հայտնի է ԲՀԿ-ի մի մասը երազում էր մտնել կոալիցիա, մասնավորապես դրա կողմնակիցներն էին գործարար պատգամավորները: Իսկ քաղաքական թեւը, որը ղեկավարում է Նաիրա Զոհրաբյանը, այդքան էլ հրապուրված չեն ընտրություններից մի քանի ամիս առաջ ընդդիմությունից կրկին իշխանության գիրկը թռնելու հեռանկարով: Ըս որոշ տեղեկությունների ԲՀԿ-ում ներքին լարումները հասել են այն աստիճանի, որ ներսում սկսվել է ստորագրահավաք Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկավարից պաշտոնանկ անելու հարցը: Այս պահի դրությամբ, մեր տվյալներով պաշտոնանկության պահանջի տակ ստորագրել են երեք ԲՀԿ-ական պատգամավոր եւ մի շարք ոչ պատգամավոր կուսակցականներ: Նաիրա Զոհրաբյանի դիրքերը թուլացրեց նաեւ այն, որ ԲՀԿ-ն փաստացի դուրս մնաց ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու գործընթացից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ