ԱՅ ՔԵԶ ՀՄԱՅԱԿ
Արխիվ 12-16
ԱՅ ՔԵԶ ՀՄԱՅԱԿ
Ինչպես գիտենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ու նաև այդ միության միակ և անկրկնելի անդամ Հմայակ Հովհաննիսյանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «Նոր Հայաստանի» 15-20 հոգիանոց «հանրահավաքներ»-ին ու այսպես կոչված հանրահավաք-ասուլիսներին: Իր ելույթներում մեր հեղափոխականը մշտապես քննադատում է նախկին և ներկա իշխանություններին, պահանջում իշխանափոխություն, ցանկանում աթոռ ու էլի ինչ-որ բան, իսկ ի՞նչ, ինքն էլ չի հասկանում: Միայն խոսի, քննադատի, ժողովրդի աչքում բոցաշունչ հեղափոխականի կերպար ստանա, հերոսանա:
Բայց արի ու տես, որ մեր հերոսը խոսում, քննադատում է, իսկ դրան զուգահեռ մշտապես կապ է պահպանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, նույն այն Քոչարյանի, ում Հմայակ Հովհաննիսյանը բազմիցս մեղադրել է մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրաման տալու համար: Նշելով, թե Ռոբերտ Քոչարյանը ինքը պետք է դիմեր, որ իրեն պատասխանատվության ենթարկեին Հաագայում, քանի որ դա է իր արարքների համար ապաշխարհելու միակ ձևը: Ի վերջո անհասկանալի է, ի՞նչ է ուզում Հմայակ Հովհաննիսյանը, փող, աթոռ, իշխանություն, թե…
«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ