ՀՀՇ-Ը ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16
ՀՀՇ-Ը ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ`
ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ընդդիմադիր մի քանի կուսակցություններին` ՀՀՇ-ին, «Հանրապետությանը», «քաղաքացիական պայմանագրին», «Ազատ դեմոկրատներին», առաջարկել է խորհրդարանական ընտրություններից առաջ կոալիցիա կազմել: «Իրավունք»-ը ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանից պարզեց` Բագրատյանի առաջարկն ընդունելի՞ է: «Ճիշտն ասած, քաղաքում չէի, չեմ լսել այդ հայտարարությունը»,- ասաց գործադիր քարտուղարը:
«Իրավունք»-ի հարցին` ՀՀՇ-ը Բագրատյանի կուսակցության հետ հանդիպում ունեցե՞լ է, Կարեն Կարապետյանի խոսքով. «Ալեքսանդր Արզումանյանը Հրանտ Բագրատյանի հետ խորհրդարանում հաճախ հանդիպում է: Բայց պաշտոնապես ՀՀՇ-Ազատություն կուսակցութունների հանդիպում դեռ չի եղել»:
ՀՀՇ անդամը, սակայն, տեսականորեն չի բացառում, որ հնարավոր է համագործակցություն Բագրատյանի կուսակցության հետ:
ՀՀՇ-ը նաեւ հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ եւ չի բացառվում` դաշինքով մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ինչ փուլում են այդ հանդիպումները: «Մենք մշտապես հանդիպումներ ունեցել ենք, բայց դրանք կոնսուլտատիվ բնույթ են ունենում: Որեւէ հստակեցում չկա»,- եզրափակեց պրն Կարապետյանը:
Ի դեպ, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը դեռ արտերկրում է: Նա Հայաստանում կլինի փետրվարի տասից հետո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164012&l=am/