ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է`ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է`ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ

 

Հայկական բալետային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ համար 2016 թվականը հոբելյանական է: Փետրվարի 12-ին անվանի արտիստը կդառնա 75 տարեկան:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 13-ին կայանալիք գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրում է հոբելյարին: Մինչ ներկայացումը Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Վ. Գալստյանի ծննդյան 75–ամյակին:

Վ. Գալստյանը Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև 1961 թվականից հանդես է եկել Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում: Նրա արվեստի երկրպագուները մինչ օրս հիշում են նրա կերտած կերպարները, այդ թվում՝ Սպարտակը՝ Խաչատրյանի նույնանուն բալետային ներկայացման մեջ (1961թ.), Արմենը՝ Խաչատրյանի «Գայանե»-ում (1974թ.), Ալբերտը՝ Ադանի «Ժիզել»-ում (1961թ.), Էդ. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»-ում Բյուրատը (1966թ.), Կոմիտասը՝ «Անտունի»-ում (1969թ.), Դավիթը՝ «Սասունցի Դավիթ»-ում (1976թ.), Է. Արիստակեսյանի «Պրոմեթեւս»-ում համանուն կերպարը (1967թ.), Ռոմեոն՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում (1970թ.): Արվեստագետը բեմական գործունեությանը զուգահեռ, հեղինակ է մի շարք ներկայացումների՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ.), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Էդ. Հովհաննիսյանի՝ «Սասունցի Դավիթ» (1976թ.), Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.)ևայլն: 
Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել Մոսկվայի Մեծ թատրոնում, ինչպես նաեւ Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ այլ երկրների հեղինակավոր բեմերում:  Նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) եւ այլն: Աշխատել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ում՝ որպես գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երեւանում ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը,  տարբեր տարիներին եղել է Երեւանի օպերային եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Ավելի քան 15 տարի է  դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164011&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան