ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. «Այդ հարցի պատասխանը գիտի Հայաստանի ղեկավարությունը»

Արխիվ 12-16

ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. «Այդ հարցի

պատասխանը գիտի Հայաստանի ղեկավարությունը»

 

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, այսօր լրագրողների հետ զրույցում  խոսելով Հայաստան-ԵՄ  բանակցությունների մասին, օգտագործեց «Հայաստանը 2013 թ-ին չցանկացավ ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը» արտահայտությունը: Ասուլիսի ավարտից հետո «Իրավունք»-ը պրն դեսպանին հիշեցրեց ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար Տրայան Հրիսթեայի 2013 թ-ի հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ե՛ւ Մաքսային միության, ե՛ւ ԵՄ-ի  անդամ: Արդյոք այս հայտարարությունը  չստիպեց Հայաստանի իշխանությանը` ընտրել Մաքսային միությունը եւ հրաժարվել ասոցացման համաձայնագրի ստորագրումից:

- Կարծում եմ` Հայաստանի ընտրության հիմքում այլ հանգամաքներ կան, ոչ թե Տրայան Հրիսթեան: Չեմ կարծում, որ նրա հայտարարությունը որոշիչ է եղել: Այդ ժամանակ  հնարավոր չէր այդ երկու ռեժիմները  համատեղել:

- Չե՞ք կարծում, որ Տրայան Հրիսթեայի այդ հայտարարությունը, եթե չլիներ,  այսօր Հայաստան-ԵՄ հարաբերություններն այլ փոլում կլինեին, այլ իրավիճակ կլիներ:

- Այդ հայտարարությունն անգամ չնչին ազդեցություն չունեցավ Հայաստանի կողմոնորոշման  հարցում:

- Բայց հայ հասարակական-քաղաքական որոշ շրջանակներում կա այդ մտայնությունը:

- Ես էլ ասում եմ`պետք է հասուն կերպով դատել:

- Կարծում եք`Հրիսթեայի հայտարարությունը ուղղակի հայտարարությո՞ւն էր:

- Դա փաստերի արձանագրում էր: Տրայան Հրիսթեան մեղավոր չէ, որ Հայաստանը ԵՄ անդամ չէ (ծիծաղում է-խմբ.)

- Եթե  Հրիսթեայի հայտարարությունը Հայաստանի կողմնորոշման  վրա ազդեցություն չի ունեցել, ապա ինչո՞ւ մեր երկիրը դարձավ Մաքսային միության անդամ:

- Այդ հարցի պատասխանը գիտի Հայաստանի ղեկավարությունը: Բացատրությունների շարք ենք լսել, օրինակ, տնտեսական ոլորտի հետ կապված: Հայաստանի  համար ԵՏՄ-ի շուկան կարեւոր է, չնայած Հայաստանի  առեւտրային գործընկերը ԵՄ-ն է: Մեզ, սակայն, ասացին, որ հեռանկարներն այնտեղ լավն են: ԵՏՄ-ի անդամ դառնալուց հետո մենք տեսնում ենք` հայկական ապրանքների արտահանումը ԵՏՄ նվազել է:

- Ձեր կարծիքով` Հայաստանի  վրա ճնշումներ եղե՞լ են Մաքսային միությանն անդամակցելու համար:

- Հարցրեք ձեր իշխանությանը: ԵՄ-ին անդամակցելու համար, համենայնդեպս, ոչ մի ճնշում չի եղել: Մեզ նաեւ անկեղծ ասում էին, որ դեպի ՌԴ-ը, ԵՏՄ երկրներ մեկնող հայերի ելումուտը կարեւոր է պահպանել: Մտավախություն կար, որ եթե Հայաստանը չլինի Մաքսային միության անդամ, ԵՏՄ-ի անդամ  երկրներում աշխատող հայերը խնդիրներ կունենան: ԵՄ-ը, սակայն, հարգում է Հայաստանի` որպես սուվերեն պետության  ընտրությունը: Իսկ թե կուլիսներում ինչ է եղել, դա այլ հարց է:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

https://iravunk.com/sim/?p=164009&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան