Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇՐՋԱԿԱ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Արխիվ 12-16
Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇՐՋԱԿԱ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստան-ԵՄ բանակցություններին: Բանակցությունները կառուցողական փուլում են: «Կարծում եմ` կհասնենք փոխադարձ ընդունելի լուծման»,- ասաց Սվիտալսկին:
Դեսպանը` հույս ունի, որ Հայաստանն առանց փոփոխությունների կընդունի ԵՄ-ի շրջանակային համաձայնագրի քաղաքական մասը, որը վերաբերում է արժեքներին, ժողովրդավարությանը, անվտանգությանը, որից հետո պետք է ճշտել առեւտրային համագործակցությանը վերաբերող դրույթներ:
ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքից պարզ դարձավ, որ եվրոպական կառույցներն ուշի ուշով հետեւելու են ընտրական օրենսգրքի մշակմանը, գալիք խորհրդարանական ընտրություններին` որոշելու`արժե՞ շարունակել ֆինանսավորել Հայաստանին, թե՞ ոչ:
Հ.Գ. Եթե Հայաստանը ցանկալի է ընդունի համաձայնագրի քաղաքական մասը`առանց փոփոխությունների, արդյոք սա չի նշանակում, որ համաձայնագրի քաղաքական մասում կան կասկածելի, մեր հանրության համար խորթ դրույթներ, որոնք ԵՄ-ը ամեն գնով ցանկանում է հրամցնել մեզ: Նման փորձ, ի դեպ, արդեն եղել է մինչ սահմանադրական հանրաքվեն, երբ Վենետիկի հանձնաժողովը միասեռ ամուսնությունների մասին դրույթը ցանկանում էր խցկել նոր սահմանադրության տեքստում, սակայն ապարդյուն: Միգուցե հիմա նորի՞ց նույնն են փորձում անել: Ինչեւէ, սպասենք զարգացումներին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164004&l=am/