ՈՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ԴԱՐ 21-Ը ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Արխիվ 12-16
ՈՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ԴԱՐ 21-Ը ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Օրերս «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերության տնօրեն Տիգրան Հակոբյանը հանդես է եկել եւ ասել, որ ընկերության մի մաս են կազմում «21tv» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ «Արձագանք FM 103.5» ռադիոկայանը, «Դոմինանտ Փրոդաքշն» արտադրական ընկերությունը, «Մեդիա Ֆոկուս» գովազդային գործակալությունը: Վերոնշյալ մեդիահարթակների խոշոր բաժնետերերն են «ՄԿՌ մեդիա» հոլդինգը (Ռուսաստանի Դաշնություն) եւ հոլդինգի բաժնետերերը: Հիշեցնենք, որ նախկինում դար 21 հեռուստաընկերությունը պատկանում էր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ով այս օրերին զբաղված է սեփական խնդիրներով:
Նշենք, որ մեր տեղեկություններով, «ՄԿՌ մեդիա-Արմենիա»-ն, որի հապավումը` Միխայիլ, Կոնստանտին եւ Ռաիսա, ընկերության փաթեթի մեծ բաժնեմասը պատկանում է վերոնշյալ անունով մարդկանց, ովքեր, ըստ տեղեկությունների, մոտ են կանգնած ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժային: Ավելին, այդ հապավումով մարդիկ ՌԴ-ում եւ Կիրգիզիայում ունեն ռազմական գործարաններ եւ հանդիսանում են պաշտպանական համալիրի անդամներ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164003&l=am/