ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՖՈՐՄՈՒԼԱՆ. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼ»

Արխիվ 12-16

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՖՈՐՄՈՒԼԱՆ. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼ»


 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ  հանդիպմանը խոսեց  ՀՀ-ի տնտեսական վիճակի մասին:  Թեեւ Բագրատյանը ուխտել էր չխոսել ներքաղաքական խնդիրներից, սակայն  փոքր-ինչ երդմնազանց եղավ:  Բագրատյանը  ՀՀՇ-ին, «Հանրապետություն»,   «Ազատ Դեմոկրատներ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին հրավիրում է կոալիցիա կազմել` խորհրդարանական ընտրություններից առաջ: «Եթե նրանք միավորվում են, հաղթում են խորհրդարանական ընտրություններում: Միանում ենք հավասար պայմանով, վիճակահանությամբ որոշում ենք  համարները, ծախսը կիսվում ենք: Սա հաղթական ֆորմուլա է»,- ասաց Բագրատյանը:

«Իրավունք»-ի հիշեցմանը` «Քաղաքացիականն պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ դաշինքով հանդես չի գալու, Բագրատյանն ասաց. «Ես քոմենթ չեմ անի»:

Մեր մյուս հարցին`փաստորեն, Բագրատյանը ցանկանում է իր շուրջ կոնսոլիդացիա ստեղծել, նա բացասական պատասխանեց. «Ես նման բան չասացի»:

Լրագրողների հարցին` ՀՀԿ-ՀՅԴ հավանական դաշինքը շանս ունի՞ խորհրդարան  մտնելու, Բագրատյանն ասաց. «ՀՀԿ-ն այսօր ռեալ  հինգ տոկոս ձայն չունի: Իսկ ՀՅԴ-ն էլ միանա,  հինգ տոկոսից ավելի քիչ են ունենում»:

Հ.Գ. Զարմանալի է, եթե վարչական ռեսուրս ունեցող քաղաքական ուժը, ըստ Բագրատյանի, շանս չունի անցնելու խորհրդարան, ինչի՞ հաշվին պետք է «մարդ» կուսակցությունները խորհրդարան անցնեն, առավելեւս որ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն հայտարարել է`դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, քանի որ փորձը ցույնց է տվել, որ վերջում ամեն ինչ պրավալ է գնում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

https://iravunk.com/sim/?p=164001&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան