ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Արխիվ 12-16
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շուրջ մեկ ամիս iravunk.com կայքում տարվա լավագույն եւ վատագույն ֆիլմերի ու փառատոների ընթացող քվեարկությունն ավարտված է:
Այսպիսով` շուրջ 400 ընթերցողների հեռախոսազանգերի ու կայքում ընթացող քվեարկությունների արդյունքում պատկերը հետեւյալն է.
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՆԵՐԸ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ անվանակարգում լավագույն եռյակը գլխավորում է կինոռեժիսոր Արամ Շահբազյանն իր «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» խաղարկային-փաստավավերագրական ֆիլմով: Պատմում է այն 5 միսիոներուհիների մասին, որոնք հայերի հետ 100 տարի առաջ ապրել են Հայոց ցեղասպանության դառնությունը:
Երկրորդ տեղում Ելենա Արշակյանի «ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ» ֆիլմն է, նվիրված 2006 թվականի Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերի հիշատակին:
Երրորդ տեղում` կրկին Արամ Շահբազյանն է, սակայն «ՄՈՍԿՎԻՉ, ԻՄ ՍԵՐ» տրագիկոմեդիայով: Ֆիլմը պատմում է Ադրբեջանից Հայաստան գաղթած Համոյի երազանքի` կարմիր սովետական մոսկվիչի մասին:
Իսկ թատերական ոլորտում ընթացող ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՌԱՏՈՆ անվանակարգում, լավագույնների ցանկը գլխավորում է «Արտֆեստ» փառատոնը` մշակույթի բազմաթիվ ճյուղեր մեկտեղելու եւ երիտասարդ արվեստագետներին հանրությանը ներկայացնելու համար:
Երկրորդ հորիզոնականում` «Հայֆեստ» թատերական փառատոնն է, նորարարական մոտեցման եւ բազմաթիվ արտասահմանյան ներկայացումներ հյուրընկալելու համար:
Երրորդ տեղում «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնն է, հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով հանրության մեջ սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների վերահաստատման եւ հոգեւոր արժեքների տարածման համար:
ՑՈՒՑԱԿԸ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Քանի որ վատագույնների ցուցակում, երկու անվանակարգում էլ ընդգրկված էին երկու ֆիլմ եւ փառատոն, ուստի ներկայացնում ենք ոչ թե եռյակ, այլ` ցուցակը գլխավորած վատագույններին:
Կինոոլորտում ՎԱՏԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ անվանակարգում, ըստ ընթերցողների, Կարին Հովհաննիսյանն է իր «1915» ֆիլմով, Ցեղասպանության թեման շահարկելու եւ ֆիլմում թեմայից շեղվելու համար:
Իսկ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՓԱՌԱՏՈՆ անվանակարգում` «Կին» կինոփառատոնը, ֆեմինիստական գաղափարախոսություն քարոզելու համար:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163999&l=am/