ԱՆՎՏԱՆԳ ԻՆՏԵՐՆԵՏՆ ՈՒ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԱՏԱՌ ԳՐԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆ ՄՆԱԼ

Արխիվ 12-16

ԱՆՎՏԱՆԳ ԻՆՏԵՐՆԵՏՆ ՈՒ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԱՏԱՌ ԳՐԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆ ՄՆԱԼ


Այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում  անվտանգ ինտերնետ ունենալու խնդիրն է: Հայաստանում միայն անվտանգ ինտերնետից օգտվելու համար գործում է հատուկ կազմակերպություն, որը դպրոցների միջոցով տարածում է անվտանգ ինտերնետի գաղափարը: Հատուկ ծրագրի միջոցով մանկավարժները ծանոթանում են անվտանգ ինտերնետի այն բոլոր հիմքերին, որոնք առնչվում են երեխաների հետ: «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՂՅԱՆԻ խոսքով` անվտանգ ինտերնետը չի առնչվում մեծահասակների հետ, ուստի խնդիր կա հասկանալու համար, թե երեխաների մոտ  մինչեւ որ տարիքում կարելի է դնել ինտերնետից օգտվելու սահմանափակումներ.«Մենք ունենք ինտերնետ կառավարման հանձնաժողով եւ առաջիկա նիստում ստանալու ենք երեխաներին առցանց պաշտպանելու հայեցակարգային նախագիծը: Այն կքննարկենք եւ նախագծի հիմնական դրույթները կներկայացնենք հանրությանը: Հաջորդ տարի հեռահաղորդակցությունների միջազգային միությունը Հայաստան կուղարկի փորձագետների մի խումբ, որոնք կօգնեն մեզ այս հարցը մշակել եւ կյանքի կոչել»,-այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ նշեց Գ. Սաղյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր ԷԴՈՒՐԱԴ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ անդրադառնալով համացանցում հայատառ  գրելու խնդրին, ընդգծեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն հայատառ գրելուն, այլեւ հայատառ հնչյունների վրա: Այս ուղղությամբ աշխատանքներ տանում են, սակայն արդյունքները բավարար չեն, որովհետեւ աշխատանքերին չեն աջակցում համապատասխան մարմինները` ինչպես օրինակ Լեզվի տեսչությունն է.«Բոլորն ասում է, թե այս խնդրով իրենք չեն զբաղվում, իսկ ո՞վ պետք է զբաղվի: Մենք ամեն ինչից հետ ենք մնացել»,-փաստեց Է. Մանուկյանը եւ կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել խնդրին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163990&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան