ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
Արխիվ 12-16
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
Օրերս Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով հանդես եկավ եւ ներկայացրեց չորս տարվա ընթցքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները:
Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ ընտրվեց Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար ընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Մարտ ամսին Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ կգումարվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստը, որի ընթացքում կներկայացվի հաջորդ երկու տարիների գործունեությանը ծրագիրն ու կազմակերպության թարմացված կանոնադրությունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163988&l=am/