ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. «ԴԱՆԻԱՅԻ, ՖԻԼՆԱՆԴԻԱՅԻ ՓՈՐՁՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ»
Արխիվ 12-16
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ.
«ԴԱՆԻԱՅԻ, ՖԻԼՆԱՆԴԻԱՅԻ ՓՈՐՁՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ»
Մի քանի իրավապաշտպան ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի թեկնածության մասին ասել է, որ նա իրավունք չունի առաջադրվելու, քանի որ ոչ մի երկրում չի եղել դեպք, երբ ՄԻՊ նշանակվի մի անձ, որը կառավարության մաս է կազմել, կամ շփումների մեջ է եղել իշխանությունների հետ:
«Իրավունք»-ի հետ զրույցում պետական-իրավական հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց իրավապաշտպաններին ուսումնասիրել Դանիայի փորձը, որտեղ օմբուդսմեն է նշանակվել հանրային դատախազության նախկին ղեկավարը, Ֆինլանդիան, որտեղ օմբուդսմենը երկար տարիներ աշխատել է դատախազությունում: Հունգարիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Իսպանիայի փորձը եւս կարող են նկատի ունենալ իրավապաշտպանները. «Ես չեմ կարծում, թե սա այն թեման է, որը պետք է շահարկել: Արման Թաթոյանը երբեք իր քաղաքական դիրքորոշումը չի հայտնել, կուսակցական ու քաղաքական թիմի անդամ չէ»:
Ինչ վերաբերում է իրավապաշտպանների այն հայտարարությանը, թե ՄԻՊ թեկնածուն պետք է առաջադրեր մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, ոչ թե պետաիրավական հանձնաժողովը, հետեւաբար սահմանադրության համապատասխան դրույթը խախտվել է, հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց`սահմանադրության ոչ մի դրույթ խախտված չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163986&l=am/