ՈՐ ՋՐԵՐՈՒՄ Է ԼՈՂՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱՎԱԿԸ

Արխիվ 12-16

ՈՐ ՋՐԵՐՈՒՄ Է ԼՈՂՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱՎԱԿԸ

 

ԱԺ այս քառօրյան ցույց տվեց հետեւյալ իրողությունը` ընդդիմադիր պատգամավորները հերոսական կեցվածք ընդունելով` ամբիոնից հնչեցնում էին իրենց երազանքները` իշխանությանը ու մասնավորապես կառավարող ՀՀԿ-ին կտոր-կտոր անելու վերաբերյալ: Սակայն ելույթներում որոշակի տարբերություն կար` անցյալ տարվա համեմատ, եւ այժմ ոչ թե հենց այնպես էին աքլորանում, այլ ակնհայտորեն ձգտում էին շահել բողոքավոր ընտրազանգվածի համակրանքը: Դե պարզ է, մի տարուց մի քիչ ավելին է մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, եւ ընտրողի սիրտը շահելու համար բոլոր միջոցներն էլ պիտանի են:

 

 

ԿՈԱԼԻՑԻԱ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱ՞Ն, ԵՏԸՆՏՐԱԿԱ՞Ն,

 

ԹԵ՞ «ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿԻ ՄԵՋ»
Սակայն գեղեցիկ ճառեր հնչեցնում էին ոչ միայն հին ու նոր ընդդիմադիրները, այլեւ կոալիցիոն ախորժակներ ունեցող դաշնակներն ու ԲՀԿ-ականները: Նրանք էլ, անշուշտ, ընտրողներին սիրաշահելու խնդիր ունեն` անկախ նրանից կոալիցիա կստացվի, թե` ոչ:
Ի դեպ, ԲՀԿ-ում առկա է հիմնականում երեք շերտ: Առաջինը` խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, այն տեսակետն ունի, որ կոալիցիա պետք է կազմել ընտրություններից հետո` ելնելով ստացած քվեների համամասնությունից, երկրորդը` որ պետք է կոալիցիա կազմել հիմա եւ ընտրարշավի մեջ մտնել` օժտված լինելով վարչական ռեսուրսով, երրորդն էլ` քոչարյանական թեւն է, որը գլխավորում է Վարդան Սիվիլիթասիչը: Ըստ ամենայնի` այդ երրորդը առանձին կուսակցություն կստեղծի:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա գործնականում ոչ ոք չի էլ թաքցնում ՀՀԿ-ի հետ տարվող բանակցությունների հանգամանքը, ու նման է, որ նախարարական եւ մարզպետական պորտֆելներ ստացած դաշնակներ իրոք կլինեն:
Թե ինչու կոալիցիոն ախորժակներ ունեն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, եւ մտքի պոչով դրա մասին ցածրաձայն երազում է եւ ՕԵԿ-ը, հասկանալի է` վարչական ռեսուրսով ընտրարշավ մտնելը ավելի շահեկան է: Իսկ ՀՀԿ-ի պարագայում կոալիցիան նախընտրական տրամաբանության տեսակետից եւս կարող է որոշակի իմաստ ունենալ: նչպես ցույց է տալիս փորձը` ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգով հավաքում է 40-44 տոկոս քվե, այսինքն` ոչ այնքան, որքան պետք է մեծամասնություն կազմելու համար: Եվ եթե մեծամասնության հարցը մինչ այդ լուծվում էր մեծամասնական ընտրատարածքում անցած պատգամավորների մեխանիկական գումարման շնորհիվ, ապա այժմ դրա տեղը պետք է ինչ-որ կերպ լրացվի: ՀՅԴ-ի հետ պորտֆելներով կիսվելը, խոշոր հաշվով, այդ բացը կարող է լրացնել, ու թերեւս ավելի հուսալի է գործ ունենալ կանխատեսելի գործընկերոջ հետ, որը եւ պիտանի է ընտրություններից հետո երկարաժամկետ կոալիցիա կազմելու համար: Իր հերթին կա նաեւ կոալիցիոն երկրորդ հնարավոր գործընկերը` ԲՀԿ-ն, ու երկու այդպիսի գործընկեր ունենալու դեպքում նրանցից մեկը կարող է լինել «պահեստային», եթե իրավիճակի փոփոխության պատճառով մյուսի հետ խնդիրներ լինեն: Խոշոր հաշվով, հենց ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւ էլ կծավալվի մրցակցությունը` երկրորդ տեղի համար, ու ՀՅԴ-ն փորձելու է ԲՀԿ-ից խլել այդ կարգավիճակը:
Այսինքն` արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի տեսք կունենա մեծամասնությունը 2017-ի ընտրություններից հետո, այն անպայման լինելու է «ՀՀԿ+» ձեւաչափով, եւ ամբողջ հարցը` ումից է բաղկացած լինելու այդ «պլյուսը»: Բայց նաեւ տակը մնալու է մանդատների որոշ քանակ, որն ընդդիմության բաժինն է, համ էլ` բողոքավոր ընտրազանգվածը քվե տալու տեղեր պետք է ունենա:
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
Այժմ թեժացել են խոսակցությունները, որ Օսկանյանը ստեղծելու է կուսակցություն, ուր մտնելու են Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, վերլուծաբաններ Անդրանիկ Թեւանյանն ու Երվանդ Բոզոյանը, գումարած ԲՀԿ-ական պատգամավորների մի մասը: Նման է որ «քեռի Սեմը» առանձնապես մարդ էլ չունի` ումով կարող է խաղալ Հայաստանի ներքաղաքական դաշտում, եւ մնում է հիմնականում Վարդան Սիվիլիթասիչի հույսին: Իհարկե չպետք է բացառել, որ Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն մտնի խաղի մեջ, սակայն ստվերային սխեմաները նրան ավելի բնորոշ են: Նաեւ միանգամայն հնարավոր է, որ ՀՀ երկրորդ նախագահը որոշի խաղալ «եռյակով»` Արթուր Բաղդասարյանի եւ Արա Աբրահամյանի հետ: Ճիշտ է, ՕԵԿ-ն ավելի շուտ համարվում է ոչ թե ամերիկամետ, այլ եվրոպամետ, սակայն Արթուր Վահանիչն առաջին անգամ չէ, որ փոխում է իր աշխարհաքաղաքական ճաշակը` ելնելով կոնկրետ իրավիճակից: Ինչ վերաբերում է Արա Արշավիրիչին, ապա մեծագույն մոլորություն կլինի նրան համարել ռուսամետ գործիչ, քանզի նրա կապերի առյուծի բաժինը հենց ԱՄՆ-ում է: Պարզապես, նա ունի խնդիր` չափը չանցնելու, որպեսզի Կրեմլը հանկարծ չկիրառի իր բավականին սիրած տեխնոլոգիան` մեծահարուստին բոմժի կամ բանտարկյալի վերածելու:
Ինչեւէ, թերեւս պարզ է, որ հիմա Ռոբերտ Սեդրակիչի մոտ վերջին շանսն է` հրաժեշտ տալու «ամենաերիտասարդ թոշակառուի» կարգավիճակին, եւ, եթե հիմա բաց թողեց այդ հնարավորությունը, այլեւս պետք է հրաժեշտ տա քաղաքականությանը` որպես այդպիսին: Բայց բոլոր դեպքերում հնարավոր է, որ նա չմասնակցի կամ չմիավորվի «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ի հետ, ու բնականաբար, Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պայքարելու է ընտրողների քվեների համար: Այդ պայքարի համար նրանք կուտակած ունեն ե՛ւ կադրեր, ե՛ւ պատկառելի ֆինանսական ռեսուրսներ, որոնք կարող են եւ բազմապատկվել սիրելի քավորի օգնությամբ:
Ինչեւէ, Արթուր Բաղդասարյանը իր համար ԱԺ անցնելու տարբերակները հաշվարկել է` լինի դա Քոչարյանի հետ դաշինքով, թե առանց դրա:
ԱՐՄԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԹՎԱՑՅԱԼ
ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ
Այն, որ ՀԱԿ-ի դիրքերը էապես թուլացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական խնդիրների պատճառով, ակնհայտ է: Պարզ է, որ ծերուկը դժվար թե կարողանա ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ: Ու գումարած դրան նաեւ թիմում բավականին ուժեղ են անհատական կարգով քաղաքական կարիերայի հարցը լուծելու ձգտումները:
Պարզ է, որ ԱԺ մուտք գործելու, այսինքն` 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու ձգտում ունեն ե՛ւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», ե՛ւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»: Ու եթե Նիկոլը խաղում է հայոց աշխարհի ամենաընդդիմադիրի դերը, ապա «գլխավոր էլեկտրիկ» Էդմոնը հանրությանը փորձում է ներկայանալ որպես եվրոպական արժեքների մաքուր կրող: Անշուշտ, դրանում նաեւ պարադոքս կա, քանզի Մարուքյանի հնչեցրած «եվրաարժեքները» հիմա գործնականում չկան դեպի այլասերման ու իսլամ ֆունդամենտալիստներին անձնատուր լինելու անդունդը գլորվող Եվրոպայում: Գումարած դրան` բացահայտ արեւմտամետությունը հայ ընտրողի մոտ այդքան էլ չի ընկալվում, ու հենց այդ պահը հասկանալով է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական արեւմտամետությունն առանձնապես չի գովազդում: Բայց երկուսն էլ կարող են «վառվել» որպես իշխանության հետ կապ ունեցողներ, ինչը արդեն նախարար Դավիթ Հարությունյանը հասցրեց բերել Նիկոլի գլխին:
Առկա է եւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ունի կադրերի սովի պրոբլեմ, ու թեեւ ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանը քանիցս ցուցադրել է, որ պիտանի չէ ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը, այնուամենայնիվ, ուրիշ հանրահայտ քաղաքական ֆիգուր չունենալու պատճառով թերեւս ստիպված նորից նրան առաջ տանեն: Ու եթե ժամանակին «Ժառանգությանը» ընտրություններում օգնելու խնդրանքով Ռոբերտ Քոչարյանին դիմել էր Քըրք Քըրքորյանը, ապա այժմ էլ բացառված չէ, որ օվկիանոսից այն կողմ գտնվեն ազդեցիկ մարդիկ, ովքեր կմիջնորդեն այդ բառադի քաղաքական ֆիգուրի համար:
Ի դեպ, ընդդիմադիր քվեների համար պայքարում առայժմ բացակայում է այնպիսի բաղադրիչը, ինչպիսին է ռուսամետ ազդեցիկ ընդդիմությունը: Սակայն, եթե այդպիսին դաշտում հայտնվի, ապա ոչ միայն Էդմոնին ու Նիկոլին առանց քվե կթողնի, այլեւ կարող է անգամ, միգուցե, քվեարկության արդյունքներով հավակնել ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնելուն: Բայց դա առայժմ զուտ տեսական տարբերակ է, այնպես որ, առկա ընդդիմության նավակը հիմնականում լողում է ամերիկամետ ջրերում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163982&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան