ԶԻԿԱ ՏԵՆԴԸ ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

Արխիվ 12-16

ԶԻԿԱ ՏԵՆԴԸ ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

 

Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վերջերս ԱՄՆ-ում արձանագրվել է սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման 1 դեպք:

Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Համարվում է, որ վարակվածների միայն 20-40%-ի մոտ է հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում: Զիկա տենդի ախտանշանները նման են Դենգեի, Չիկունգունյա տենդերին, սակայն ավելի մեղմ են՝ տենդ, ցան, հոդացավ, շաղկապենու բորբոքում, մկանացավ, գլխացավ, հոգնածություն: Հիվանդությունը տևում է 2-7 օր: Հիվանդության ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում և դրանք հիմնականում կրում են նյարդաբանական բնույթ: Հազվադեպ են գրանցվում նաև մահվան դեպքեր:

Մինչ օրս նկարագրվել է վիրուսի շրջանառությունը Աֆրիկա, Ամերիկա, Ասիա մայրցամաքներում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում:

2013 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում Զիկա տենդի բռնկման ժամանակ նկարագրվել է Զիկա վիրուսով հիվանդացման և Գիեյն-Բարեի համախտանիշի (նյարդային համակարգի ախտահարում, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ) առաջացման կապը: 2014 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում, ինչպես նաև 2015 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած բռնկման ընթացքում՝ հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը:

2016 թվականի փետրվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշել է Զիկա տենդով պայմանավորված իրավիճակին համակարգված միջազգային արձագանքի անհրաժեշտությունը՝ բարելավելու հիվանդության համաճարակաբանական հսկողությունը, վարակի, բնածին արատների և նյարդաբանական բարդությունների հայտնաբերումը, ակտիվացնելու մոծակների դեմ պայքարի միջոցառումները, արագացնելու ախտորոշիչ թեստերի և պատվաստանյութերի մշակումը՝ պաշտպանելու վտանգավոր տարածքներում գտնվող մարդկանց, հատկապես կանանց՝ հղիության ընթացքում: Զիկա վիրուսի տեսանկյունից անապահով երկրներ միջազգային ճանապարհորդությունները և այցելությունները չեն սահմանափակվել:

Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդիհամաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաև հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:

Նշենք, որ Զիկա վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:

Հանրային առողջապահական տեսակետից, հիվանդության փոխանցումը կանխելու համար, շատ կարևոր է Զիկա տենդով հիվանդների համար հիվանդության առաջին օրերին զերծ մնալ մոծակների խայթելուց: Զիկա տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է և՛ շինությունների ներսում, և՛ դրսում, հիմնականում մթնշաղին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր: Միջատավանիչ նյութերն անվտանգ կիրառելի են բոլորի համար՝ ներառյալ հղի և կերակրող մայրերին: Դրանք կարող են կիրառվել նաև երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների: Սենքերում օդի լավորակման և վարագույրների, ցանցերի կիրառումը կպաշտպանի մոծակներից:


 

 

https://iravunk.com/sim/?p=163981&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան