ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ.«ՊԵՏՔ Է ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԵՎ ՇՏԱՊ ՓՈԽԵԼ ՆՐԱ ԱՐՁԱՆԸ»

Արխիվ 12-16

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ.«ՊԵՏՔ Է ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԵՎ ՇՏԱՊ ՓՈԽԵԼ ՆՐԱ ԱՐՁԱՆԸ»


Փետրվարի 9-ին հայ ժողովուրդը նշում է մեծանուն բանաստեղծ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ծննդյան 131-ամյակը:  Բանաստեղծը գրական ասպարեզ մտավ , երբ  22 տարեկան էր, կարճ ժամանակ անց նրա մուտքը գրականություն ողջունեցին ժամանակիհայ մեծությունները: Նա ապրեց  կարճ կյանք եւ մնաց որպես մեծություն եւ լեգենդ: Գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻ խոսքով` Վ. Տերյանը կարիք չունի գովեստի խոսքերի, միայն պետք է ընթերցել նրա բանաստեղծությունները.«Տերյանի շառավիղն ու ազդեցությունը շատ հզոր էր: Նրան հանրությանն ավելի լավ ներկայացնելու համար  հեռուստատեսային 5-6 մասանոց մի ֆիլմ պետք է նկարահանել, քանի որ նա ոչ միայն մեծ պոետ էր, այլեւ գրական գործիչ: Շատ տխուր է, որ հայկական դրամի վրա չկա նրա նկարը, լավ է, որ Իսահակյանը, Չարենցը, Սարյանը, Թումանյանը կան, վատ է, որ Տերյանը չկա: Խնդիրն այն չէ, որ Տերյանը դրամով պետք է փրկվեր, բայց սա մի միջոց է, որի հետ ամեն օր ցանկացած մարդ  շփվում է»,-փաստեց Մ. Տեր-Գուլանյանը: Այս ամենից  զատ, հրապարակախոսը նկատեց մեկ խնդիր եւս`հանրակրթական դպրոցների դասագրքերում ընդգրկված չեն Վ. Տերյանի լավագույն բանաստեղծությունները, սա այն դեպքում, երբ Տերյանի հանճարեղ ստեղծագործություններին պետք է մատաղ սերունդը ծանոթանա հենց դպրոցական նստարանից: Մերուժան Տեր-Գուլանյանը նաեւ առաջարկում է Երեւանի Տերյան փողոցում տեղադրված Վահան Տերյանի արձանը հանել.«Սա Տերյանի արձանը չէ, այնտեղ վիզը ծուռ, խեղճ ու կրակ մի տղա է նստած, Տերյանը չէր կարող նման խեղճ տեսք ունենալ: Մարդ ով ժամանակին գրել է.«Մի խառնեք մեզ ձեր, վայրի արջի ցեղերին: Նրա անունը կրող դպրոցի դիմացի արձանը շատ ավելի լավ է, քան այս մեկը»,-եզրափակեց բանախոսը:

«Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն ԱՌՈՒՇԱՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ անդրադառնալով Տեր-Գուլանյանի բարձրացրած խնդրին նշեց, որ հանրակրթական դպրոցներում հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել Վահան Տերյանի ստեղծագործությունները, քանի որ մեծանուն բանաստեղծի գրական գործունեությունն շատ խորն է.«Դպրոցներում հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել Տերյանին, սակայն անհրաժեշտ է: Իսկ արձանի համար կասեմ, որ եթե ցանկանում եք փոխել, փոխեք»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163980&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան