ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՂԲՈՐ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԸ ՓԱԿՎԵԼ Է
Արխիվ 12-16
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՂԲՈՐ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԸ ՓԱԿՎԵԼ Է
«Իրավունք»-ի տեղեկություններով` Չարենցավան քաղաքում փակվել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր` Գագիկ Այվազյանին պատկանող գազալցակայանը: Ըստ շրջանառովղ լուրերի`գազալցակայանի փակման պատճառը պատկան մարմինների հայտնաբերած խախտումներ են:
Թե երբ նորից կգործի գազալցակայանը, ոչ ոք չգիտի, սակայն փաստ է` գազալցակայաններում ստուգումները շարունակական բնույթ կունենան:
Տեղեկացնենք, որ Գ.Այվազյանը նախկինում աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Նա եղել է Չարենցավանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը: Սակայն, ըստ լուրերի, Գագիկ Այվազյանն արդեն մեկ տարի է, որ այնտեղ չի աշխատում: «Գազպրոմ Արմենիա» ընկերություն գլխավոր մեխանիկ դառնալու Այվազյանի փորձը նախորդ տարի եւս ձախողվել է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163979&l=am/