«NO COMMENT». ԿԱՆԴԱՄԱԿՑԻ՞ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16
«NO COMMENT». ԿԱՆԴԱՄԱԿՑԻ՞ ՎԻԿՏՈՐ
ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Վերջին շրջանում մամուլը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոյանը կլինի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության կորիզը: Տեղեկությունը ճշտելու համար «Իրավունք»-ը զանգահարեց Վիկտոր Սողոմոնյանին, ով հերքեց այդ լուրերի իսկությունը:
Մեր հարցին` Վիկտոր Սողոմոնյանն ունի՞ ցանկություն զբաղվելու քաղաքականությամբ, պատասխանեց. «Չեմ մտածել այդ մասին: Կմտածեմ, Ձեզ կպատասխանեմ»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվ կյանք վերադառնալուն, Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ասաց, որ այդ թեմայի շուրջ որեւէ քննարկում չի եղել, որ կարողանա տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցին. «Անգլերեն ասում են` no comment: Այսինքն` մեկնաբանություն չեմ կարող տալ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ