ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇԵՑ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇԵՑ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ


Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով նշեց Բուն Բարեկենդանի տոնը: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տոնը սկսվեց Պատարագով, որից հետո տեղի ունեցավ դիմակներով շքերթ: Տասնյակ երիտասարդներ, դհոլահարների, ազգային երգ ու պարի խմբեր, հեքիաթի հերոսներ Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ Բուն Բարեկենդանը վերածվեց մեծ տոնախմբության: Հավատարիմ մնալով «Վերականգնենք ազգային տոները» խորագրին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն արդեն երրորդ տարին տոնի շրջանակներում կազմակերպում են զանազան խաղեր, մրցույթներ, ներկայացնում տարբեր բեմադրություններ`տոնի երբեմնի ժողովրդականությունը վերկանգնելու համար: Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր ՊԵՏՐՈՍ ավագ քահանա ՄԱԼՅԱՆԻ խոսքով`տարի առ տարի տոնը մեծ ժողովրդականություն է վայելում եւ այն նշում է ամբողջ քրիստոնյա աշխարհը. «Սուրբ Սարգսի տոնից հետո բոլորը հետաքրքրվում էին, թե Բուն Բարեկենդանը երբ են նշելու: Այս տարի ամեն ինչ հրաշալի էր, տոնի նկատմամբ հետաքրքրությունը կա ոչ միայն Հայաստանից, այլեւ սփյուռքից: Այս ամենով ոչ միայն հայ երիտասարդներն են վերադառնում իրենց արմատներին, այլեւ արմատներին են վերադարձնում ուրիշներին: Եթե ծառն իր արմատից կտրես` կչորանա, նույն էլ մենք ենք` հեռանալով մեր արմատներից, կդադարենք գոյություն ունենալ»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Պետրոս ավագ քահանա Մալյանը: Ըստ նրա, տոնը որոշ առումով մոռացության էր մատնվել, քանի որ 70 տարի չէր նշվել. «Այսուհետեւ ամեն տարի տոնը կնշվի,  սա լինելու է շարունակական ծրագիր»,-եզրափակեց ավագ քահանան:

Այս տարի առաջին անգամ տոնի ընթացքում անցկացվեց նաեւ մի քանի մարզաձեւերի մրցույթներ` սուսերամարտի, հայկական կոխի`ըմբշամարտի եւ հունա-ռոմեական ըմբշամարտի: Բուն Բարեկենդանի տոնը մեծ շուքով նշեցին նաեւ Երեւանի վարչական շրջաններում:

«Կարին» ավանդական երգ ու պարի խմբի գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ բնորոշմամբ`Բուն Բարեկնդանն ազգային տոներից է եւ առաջին հերթին ժողովրդական ավանդույթների պահպանության համար է. «Տոնը շատ լավ պահպանել է եկեղեցին եւ այս առումով պետք է վերկանգնել այն, ինչը պահպանում է ազգային նկարագիրը: Պետք է վերկանգնվի նաեւ կառնավալային խաղերը, որոնք կարծում եմ մեծ մասսայականություն կվայելեին: Մինչեւ ժողովուրդը չմասնակցի այս ամենին, չի կարելի համարել, որ տոնը վերադարձել է կենցաղ: Այս ամենը բարենորոգիչ տոներ են, առանց տոնախմբությունների չի լինի որեւէ տոն: Նախ եւ առաջ պետք է զարկ տալ ազգային տոնախմբություններին»,-փաստեց Գ. Գինոսյանը:

Նշենք, որ Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկնդանի տոնը կազմակերպելիս համագործակցել է Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների հետ:


 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=163976&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան