Բուն Բարեկենդան, կամ Մեծ պահքի առաջին կիրակի. տեսանյութեր

Արխիվ 12-16

Բուն Բարեկենդան, կամ Մեծ պահքի առաջին կիրակի. տեսանյութեր

 

Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը և կոչվում է «Բուն բարեկենդան»: Ինչպես Դրախտում, մինչև անհնազանդությունը, «առաջին պատմուճանով» զարդարված նախաստեղծները ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները և ուրախանում հրեշտակների հետ, այդպես էլ այսօր Եկեղեցու զավակները, զարդարված Աստծու օրենքներով և ճաշակելով Աստծու պատվիրանները, ցնծում են և հոգևոր օրհնություններ վերառաքում:
Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև՝ մինչև ԾաղկազարդԱվետարանը չի համբուրվում և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ չի բարձրացվում՝ ի տես ժողովրդին: Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:
Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներիցառաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:
Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր զգեստներով: Նրանք Քրիստոսի անուշ բուրմունքն են՝ ըստ Պողոսի խոսքի. «Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծու առջև» (Բ Կորնթ. Բ 15):
Արդ՝ Բուն բարեկենդանի ու Զատկի օրերը պահքի հետ միասին կազմում են հիսուն օր, իսկ հիսունը հոբելյանական թիվ է և խորհրդանշում է մեր ազատությունը մեղքերի ծառայությունից ու դարձը դեպի մեր հայրենին՝ ըստ հոբելյանի օրենքի (տե՜ս Ղևտ. ԻԵ 10): Բուն բարեկենդանը ցույց է տալիս մեր այս կյանքից ելնելը, ինչպես բարեկենդանի օրը ելնում ենք մարմնավոր կերակուրներից, քանզի մինչև Զատիկ այլևս չենք ուտելու, իսկ Զատիկը ցույց է տալիս կյանքի մեջ մտնելը, քանզի այդ օրը ճաշակում ենք երկնային Գառը, որը ցույց է տալիս, որ Քրիստոսի չարչարանքների միջոցով արժանանում ենք վերին խորանին և Նրա անպատում բարիքներին:
Բուն բարեկենդանի օրը փակվում է Եկեղեցու վարագույրը՝ Ադամի Դրախտից ելնելու խորհրդով, և մինչև Զատիկ Ավետարանն այլևս չի համբուրվում, ինչպես Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից: Այսօր վանքերում ամենուր չափավոր վայելքներ են թույլատրվում, քանզի հաջորդ օրն այլևս հրաման չկա ուտելու: Սա վերցված է Եղիային ուղղված հրեշտակի խոսքից. «Ելի՜ր, կե՜ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. ԺԹ 7), և այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է: Այդպես էլ այսօր մեզ համար կան մարմնավոր կերակուրներ, քանզի առջևում մեզ երկար պահք է սպասվում: Ինչպես օրինակ՝ հասնելով լեռան ստորոտին՝ գրաստի վրայից վերցնում ենք բեռները՝ թույլ տալով մի որոշ ժամանակ արածել, նույնպես և վարվում ենք բարեկենդանի ժամանակ, քանի որ պահքի լեռն ենք բարձրանալու:
Բարեկենդանն արձակումն է պահքի նեղություններից, որը նշանակում է փոփոխություն՝ ի հակադրություն ծոմի ու ծարավի, այսինքն՝ մատնացուցում է ուտելն ու խմելը՝ իբրև անցում սուգից դեպի ուրախություն, տքնությունից՝ փափկակեցություն, չարչարանքից՝ հանգստություն և այլն: Բարեկենդանը խորհրդանշում է նաև Դրախտի կյանքն առանց որևէ կարոտության, իսկ պահքն այս կյանքի կարոտություններն է խորհրդանշում:
Եվ դարձյալ՝ բարեկենդանը խորհրդանշում է հոգու ամբողջովին փարթամացած առաքինությունները, իսկ պահքը՝ չարությունը, որովհետև չարությունից հոգին նվազում է ու կարոտում ամեն տեսակ բարիքների, ինչպես որ պահքից մարմինն է նվազում:

2016թ. «Մեծ Պահքի» պահեցողությունը սկսվում է փետրվարի 8-ից:

 

Տոնի առիթով տեսանութեր` Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչ Ազատության հրապարակ.

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

 

https://iravunk.com/sim/?p=163975&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան