«ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔՆ Է, ՈՐ ՈՒՆԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔՆ Է, ՈՐ ՈՒՆԵՆՔ»

 

Երգիչ Սարգիս Ավետիսյանն ու ասմունքող Թագուհի Ղազարյանը, որոնք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ են, փետրվարի 28-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում արվեստասեր հանրությանը կպարգեւեն գրական-երաժշտական երեկո, որի խորագիրն է «Հոգու հետքերով»: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ անդրադառնալով սպասված երեկոյի խորագրին` նշեց.

- Մենք փորձում ենք գնալ մեր եւ մեր հանդիսատեսի հոգու հետքերով:

- Սարգիս, մի փոքր կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ է սպասվում հանդիսատեսին այդ օրը:

- Ծրագրի ընթացքում հնչելու են սիրված երգեր, դասական ու ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ: Այնպես որ, ծրագիրը բազմաժանր է. յուրաքանչյուր ոք այնտեղ կգտնի իր հոգուց մի մասնիկ։ Կարծում ենք` հանդիսատեսը հոգեւոր բավարարվածությամբ կհեռանա համերգասրահից:

- Գրական-երաժշտական երեկոները վերջին շրջանում շատ քիչ են, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք Ձեր երգերն այս անգամ համեմել Թագուհի Ղազարյանի ասմունքով:

- Այո՛, քիչ են եւ ես ու Թագուհին մեր համագործակցությամբ ուզում ենք մեկ հարկի տակ հավաքել երաժշտասեր ու պոեզիասեր հասարակությանը...

- Սա Ձեր առաջի՞ն համերգն է, թե՞ հերթականը:

- Սա իմ եւ Թագուհու առաջին համագործակցությունն է, ինչը մեր նպատակասլացության, ու մեր աշխատանքի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ կլինի շարունակական:

- Այնուամենայնիվ, համաձայնեք, որ այսօր շատ քիչ ուսանողներ կգնան այդպիսի համարձակության եւ մեծ համերգասրահում այսպիսի մասշտաբային համերգ կտան: Որտեղի՞ց այդ վստահությունը Ձեր մեջ:

- Համարձակությունը մեր ամենամեծ զենքն է, որ ունենք։ Մենք գնահատելով մեր ժամանակի կարեւորությունը` ուզում ենք ուսանողական տարիներն ավելի արդյունավետ օգտագործել` դրանով իսկ ճանապարհ հարթելով դեպի ավելի մեծ բեմեր:

- Հենց նույն Առնո Բաբաջանյան համերգասրահում հաճախ նույն դեմքերն են համերգներով հանդես գալիս, կարելի՞ է ասել, որ այս համերգը նոր շունչ կտա համերգասրահին:

- Համերգն արդեն իսկ համեմված է նոր շնչով ու երանգով, եւ կարծում եմ` հենց դրա համար էլ մեր համերգային ծրագրերն ավելի հաճախակի ու սպասված կլինեն:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163974&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան