ՓԱՍՏԱԲԱՆ. «ԱԱԾ-Ը ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՔՈՒՅՐԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՏԵՍԱԿՑԵԼ ՆՐԱՆՑ»
Արխիվ 12-16
ՓԱՍՏԱԲԱՆ. «ԱԱԾ-Ը ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՔՈՒՅՐԵՐԻ
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՏԵՍԱԿՑԵԼ ՆՐԱՆՑ»
ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի անդամներ Մարինե և Ասյա Կատանյանների փաստաբան Գիվի Հովհաննիսյանից այսօր «Իրավունք»-ը տեղեկացավ, որ թույլատրվել է Մարինե և Ասյա Կատանյանների հարազատներին տեսակցել եւ հեռախոսով կապ պահպանել նրանց հետ:
«Իրավունք»-ը նաեւ տեղեկացավ, որ քույրերի հետ առերեսումներ խմբի ղեկավարի ու անդամների հետ չեն եղել: «Նրանք իրենց անմեղությունը հիմնավորող ցուցմունքներ են ներկայացնում: Լինում են դեպքեր, երբ օգտվում են իրենց իրավունքից ու հրաժարվում են ցուցմունք տալուց»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Գիվի Հովհաննիսյանի մյուս պաշտպանյալ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանին, նրա հետ կատարվում են քննչական գործողություններ:
Չի բացառվում, որ հաջորդ ամիս Գիվի Հովհաննիսյանն իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու պահանջ ներկայացնի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163969&l=am/