ԱԿՆԱԲՈՒՅԺ. «ՄԻՖ Է, ԹԵ ՇԱՏ ՁՈՒԿ ՈՒՏԵԼԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐԱԿԱՆ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԱԿՆԱԲՈՒՅԺ. «ՄԻՖ Է, ԹԵ ՇԱՏ ՁՈՒԿ ՈՒՏԵԼԸ
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐԱԿԱՆ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ».
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ս.Վ. Մալայանի ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում խոսեց ակնաբուժական խնդիրների, կենտրոնի ձեռքբերումների մասին: «Մալայան կենտրոնն այսօր եզակի այն բժշկական հաստատություններից է, որը հագեցված է եվրոպական նոր, թանկարժեք բժշկական սարքավորումներով: Կենտրոն դիմում են թե մեծահասակները, թե մինչեւ 10-12 տարեկան երեխաները»:
Որոնք են ակնաբուժական տարածված հիվանդությունները: Մալայանը թվարկում է` տարիքային կատարակտ, գլաուկոմա, որը հաճախ զարգանում է թաքնված, եև մարդն անդառնալիորեն կուրանում է:
ինչ ազդեցություն ունի համակարգիչը տեսողության վրա: Այս հարցը հետաքրքրում է շատերին: Մասնագետի խոսքով` համակարգչից 40-50 րոպե օգտվելուց հետո անհրաժեշտ է հինգ րոպե աչքը հանգստացնել: «Կարելի է, օրինակ, 5 րոպե դուրս նայել պատուհանից: Համակարգչի առջեւ երկար աշխատելը հանգեցնում է, այսպես ասած, աչքի չորացմանը»:
Պրն Մալայանը հորդորում է ազգաբնակչությանը օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ, աչքի համար նախատեսված վարժություններ անել:
Հանրության համար ընդունելի այն կարծիքը, թե մեծ քանակությամբ ձուկ օգտագործելը օգտակար է տեսողությանը, Մալայանը հերքեց. «Դա միֆ է: Պարզապես ձուկն իր մեջ ֆոսֆոր է պարունակում, իսկ ֆոսֆորը լույս է արձակում: Գուցե այդ լույսն էլ նույնացնում են աչքի լույսի հետ»:
Մանրամասները տեսանյութերում.
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163968&l=am/