«ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ Է` ԵՏՄ ԱՆԴԱՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒՆԻ ՍԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Արխիվ 12-16
«ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ Է` ԵՏՄ
ԱՆԴԱՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒՆԻ ՍԵՐՏ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վերջերս հայտարարել է, որ Ղազախստանի հետ հարաբերությունները ճանապարհ են բացում դեպի Եվրասիական տնտեսական տարածք: Իսկ Թուրքիան Ղազախստանի համար միջոց է նաեւ ԵՄ անդամ դառնալու: Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը համարում է, որ այս հայտարարությունը ուղղված է ոչ թե ԵՏՄ անդամագրվելուն, այլ ընդհանրապես եվրասիական տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը. «1990-ականներից մինչ այսօր Թուրքիայի համար կարեւոր է իր դերակատարության մեծացումը եվրասիական տարածքում: Թուրքիան ցանկանում է ՌԴ-ին ցույց տալ ԵՏՄ անդամի` Ղազախստանի հետ իր սերտ հարաբերությունները»,- ասաց պարոն Հովսեփյանը:
Արդյոք Թուրքիան հույս ունի Ղազախստանի միջոցով կարգավորել ռուս-թուրքական լարված հարաբերությունները: Թեեւ Թուրքիան Ռուսաստանին ցույց է տալիս ատամներ, սակայն փորձում է նաեւ շփման եզրեր գտնել:
Անդրադառնալով թուրք-քրդական հարաբերություններին` Լեւոն Հովսեփյանը կարծում է, որ լարվածությունը կպահպանվի Թուրքիայում: Միջազգային հանրությունը չեզոքություն է պահպանում, քանի որ թուրք-քրդական խնդիրը համարում է Թուրքիայի ներքին խնդիր: Չնայած սա արդեն տարածաշրջանային հարց է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163967&l=am/