«ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՉԻ, ՍՈՒՐ ՑԱՎԵՐ ՈՒՆԻ»
Արխիվ 12-16
«ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՉԻ, ՍՈՒՐ
ՑԱՎԵՐ ՈՒՆԻ»
«Հանցավոր խմբի շրջանակներում կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չի, նա ոտքի շրջանում սուր ցավեր է ունենում` կապված տրոմբի հետ»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով Շիրխանյանի առողջական վիճակին, ասաց նրա փաստաբաններից մեկը` Տիգրան Տեր-Եսայանը:
Փաստաբանը տեղեկացրեց նաեւ.
- Մենք միջնորդություն էինք ներկայացրել նախաքննական մարմնին նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, որտեղից ստացել ենք գրավոր պատասխան, որ մեր միջնորդության մասին տեղյակ են պահել Արդարադատության նախարարությանը, հուսով ենք երկուշաբթի որեւէ նորություն կլինի այդ մասով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163965&l=am/