«ԳՅՈՒՂՈՒՄ ՍՈՒԳ Է». ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
«ԳՅՈՒՂՈՒՄ ՍՈՒԳ Է». ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻՆ
«Այսօր հողին կհանձնեն Արագածավանում համագյուղացու կրակոցներից սպանված Վարդգես Գասպարյանի եւ Արտյոմ Խամոյանի դիերը, իսկ հրազենային վիրավորում ստացած Արման Խամոյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից` պատրաստվում է մասնակցել հորեղբոր հուղարկավորությանը, նրա մոտ թեթեւ վնասվածք էր»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը:
Անդրադառնալով գյուղում տիրող իրավիճակին գյուղապետը նկատեց.
- Բոլորը սգի մեջ են, ամեն ինչ էնքան պատահական եղավ, որ ոչ ոք չհասկացավ` ինչո՞ւ, ինչպե՞ս: Ախր, որ ասեմ թշնամիներ են եղել` էդպես չի, ճիշտ է` քսան տարի առաջ եղել է նման բան, բայց հիմա ախպերների նման էին: Ալկոհոլի ազդեցության տակ էլ չեն եղել, թե ոն՞ց է եղել, որ պահի տակ հիշել են քսան տարի առաջվա թշնամությունը ու ինչի` պարզ չի, էլի բան չէր լինի եթե էդ հրացանը Սեթոյի ձեռքի տակ չլիներ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163962&l=am/