«ՄԱՔՍԻՄԱԼԸ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ, ՈՐ ՌԵՆՋԵՐՆԵՐԸ ԿՈՐԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆՆԵՐԻՑ»

Արխիվ 12-16

«ՄԱՔՍԻՄԱԼԸ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ, ՈՐ ՌԵՆՋԵՐՆԵՐԸ ԿՈՐԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆՆԵՐԻՑ»

 

Ինչպես արդեն նշել էինք, «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ` հյուրընկալվելով «Իրավունքի» խմբագրությունում` «Ուղիղ կապ» ձեւաչափով պատասխանել է ընթերցողների հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, որի մշակութային հատվածը ներկայացնում ենք ստորեւ: Եվ, իհարկե, հարցերի մի ստվար մաս վերաբերում էր «Անահիտ» մուլտֆիլմին:

 


«ԱՆԱՀԻՏ» ՄՈՒԼՏՖԻԼՄԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ


- Պարոն Սահակյանց, ո՞րն էր «Անահիտ» մուլտֆիլմի հաջողության գաղտնիքը, որ մեկ տարի չիջավ էկրաններից: (ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Երեւան)

- Իսկապես, չգիտեմ, թե գաղտնիքն ինչում է, բայց մեզ հաջողվեց ու շատ ուրախ եմ, որ այդպես եղավ: Ուղիղ մեկ տարի մուլտֆիլմը ցուցադրվեց կինոթատրոններում, մինչեւ որ չհայտնվեց համացանցում: Իրոք, սա ռեկորդային էր Հայաստանի համար: Եվ կարծում եմ, եթե համացանցում չհայտնվեր, այն կշարունակվեր դեռ ցուցադրվել:

- Մուլտֆիլմի ցուցադրումից հետո բազմաթիվ հակասական կարծիքներ հնչեցին, եւ բացասական շեշտը դրվում էր նաեւ չար կերպարի սարսափեցնող բնույթին, իբր երեխաներին կարող է վախ ներշնչել: Հետաքրքիր է Ձեր տեսակետը նման անդրադարձներին: (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Մարտունի)

- Եթե ցույց ենք տալիս չար ուժը, ապա այն պետք է լինի այդպես ազդեցիկ ու վախենալու: Եվ եթե ստացվել է, ուրեմն` մեզ հաջողվեց այն ճիշտ մատուցել, որպեսզի երեխաները մի պահ թեկուզեւ վախենան, ինչն ընդհանրապես բնորոշ է ցանկացած հեքիաթի: Երբ փոքր ժամանակ «Հենզելն ու Գրետելն» էի կարդում, ես էլ էի սարսափում, թե ինչպես կարելի է երեխաներին անտառում մենակ թողնել, բայց սա Գրիմ եղբայրների գրած հեքիաթն էր եւ ընդունվում էր բոլորի կողմից: Այնպես որ, չեմ կարծում, թե սա մուլտֆիլմի բացասական կողմն էր:


«ԱՆԱՀԻՏԻՆ» ԿՀԱՋՈՐԴԻ ՎԱՐԱԶԴԱՏ ԱՐՔԱՅԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ՕԼԻՄՊԻԿՈՍԸ»


- Ինքս մանկավարժ եմ եւ աշակերտներիս հետ դիտել եմ «Անահիտը», երեխաները հիացած էին մուլտֆիլմով, բայց մի տեսակ չնմանեցրեցին հեքիաթին: Արդյո՞ք եղել է նպատակ` հեքիաթից շեղվելու, թե, պարզապես այդպես է ստացվել: (ՆԱՐԻՆԵ, ք. Երեւան)

- Հենց ֆիլմի սկզբում այդպես էլ գրվում է, որ մոտիվներով է նկարահանված: Այնտեղ չի եղել նպատակ` մեկին մեկ ուղղակի էկրանավորել այն, ինչ-որ գրել է Ղազարոս Աղայանը: Փորձեցինք մի քիչ ձեւափոխել, նոր հերոսներ մտան ֆիլմ, որոնք վստահ կարող եմ ասել` ժամանակը ցույց տվեց, որ սիրվեց երեխաների կողմից: Նույն Զանգին, Անդոկը կարծում եմ` համ ու հոտ տվեցին ֆիլմին:

- Ձեր կողմից առաջիկայում նախատեսվո՞ւմ է «Անահիտ» մուլտֆիլմի պես մի նոր նախագիծ: (Ա. ՀԱԿՈԲՅԱՆ, Արագածոտնի մարզ)

- Այո, իհարկե, արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք նոր նախագծի վրա, որը պատմելու է 4-րդ դարում օլիմպիական խաղերում Վարազդատ արքայի հաղթանակի մասին: Այն մեծ լիամետրաժ մուլտֆիլմ է լինելու` «Օլիմպիկոս» անունով, որը կցուցադրվի կինոթատրոններում: Կարծում եմ` աշխատանքները կտեւի մոտ երեք տարի եւ հուսով եմ` 2018 թվականին կկարողանանք այն հանձնել հանդիսատեսի դատին: Շատ դժվար է միաժամանակ մի քանի նախագիծ անել մեր պայմաններում, որովհետեւ մեր ստեղծագործական խումբը, ցավոք, մեծ չէ, որ կարողանանք շատ նախագծեր անել: Ամեն դեպքում, կփորձենք այս ընթացքում կարճամետրաժ ֆիլմերով ուրախացնել հանդիսատեսին: Կոնկրետ հիմա ավարտում ենք «Կլոր աստվածներ» ֆիլմի աշխատանքները, որը Վրթանես Փափազյանի համանուն հեքիաթի հիման վրա է` 7-8 րոպեանոց մուլտֆիլմ է լինելու:


«ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻ ՏԵՄՊԵՐՈՎ ՇԱՐԺՎԵՆՔ, ԵՐԲԵՔ ՌԵՆՋԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՐԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻՑ»


- Հեռուստատեսությամբ հաճախ ցուցադրում են արտասահմանյան մուլտֆիլմեր (օրինակ` Ռենջերները), որոնք սարսափ ֆիլմերից սարսափելի են: Հնարավոր չէ՞ դրանք փոխարինել հայկական մուլտֆիլմերով ու միգուցե պահանջարկից նոր առաջարկներ ծնվեն: (ՄԱՐԻԱՄ, ք. Երեւան)

- Հեռուստատեսությունը ցույց է տալիս այն, ինչ հեշտ է մատուցել: Այն, ինչ չի պահանջում հեռուստաալիքներից մեծ գումարներ ծախսել` լավ արտադրանք ցուցադրելու համար, որովհետեւ լավը, նորը, բնականաբար, ավելի թանկ է: Առհասարակ, հեռուստասերիալների իմաստը հենց դրանում է, որ մաքսիմալ շատ սերիաներով արտադրվի, եւ դրանով էլ հենց ողողվեն հեռուստաալիքները: Մեր պարագայում սա ամենաբարդ գործն է, որովհետեւ չունենք ստուդիաների եւ արտադրության այդ ծավալները, ոչ էլ մարդկային ռեսուրսը, որ կարողանանք կամաց-կամաց դրանք մաքրել հեռուստաեթերից` հայկական արտադրությամբ: Կոնկրետ «Անահիտ»-ը օբյեկտիվ պատճառներով ստեղծվել է հինգ տարվա աշխատանքի արդյունքում: Իսկ եթե  այդպիսի տեմպերով շարժվենք, բնականաբար, երբեք ռենջերները չեն կորի հեռուստաալիքներից: Պետք է շատ ավելի լայն ծավալներով կարողանանք աշխատել: Կարծում եմ` ցանկացած հեռուստաալիք ավելի ոգեւորված կլինի ու ավելի մեծ հաճույքով ցույց կտա հենց մերը, եթե` ունենանք: Դա էլի կախված է ֆինանսներից: Վերջերս Ֆրանսիայում տեսա մի չինական ստուդիա, որտեղ ամեն օր լույս է տեսնում մի սերիա: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծավալների աշխատանք է, բայց մենք երբ կհասնենք դրան, Աստված գիտի: Միգուցե երբեք էլ չենք հասնի, ամեն դեպքում, մաքսիմալը պետք է անել, որ ռենջերները կորեն հեռուստաէկրաններից, եւ գան հայկական մուլտերը:

- Նաեւ դեպքեր են եղել, որ երեխան, նմանակելով նման մուլտֆիլմերի հերոսներին, օրինակ, փորձել է լուսամուտից ցած նետվել` իրեն համարելով «Սարդ մարդ»: Որպես մուլտիպլիկատոր` ինչպե՞ս եք վերաբերում դրան:

- Բացասական եմ նայում եւ դա մուլտֆիլմ չեմ համարում: Սա ուղղակի ստուդիաների  համար փող աշխատելու միջոց է եւ մեծ իմաստով սպեկուլիացիա` հենց երեխաների զգացմունքների վրա: Նրանք շահարկում են այդ երեխաների ռոմանտիկ գաղափարները` լինել լավագույնը, լինել ուժեղ, օժտված, դրա համար, իհարկե, շատ վտանգավոր է: Բայց, արգելել դրանք` գրեթե անհնար է, որովհետեւ այս կամ այն միջոցով այդ ֆիլմները, քանի որ արտադրվում են, անպայման կգտնեն միջոց այն ցուցադրելու: Ուստի` շատ լուրջ վերահսկողություն պետք է լինի համացանցի նկատմամբ: Կարող եմ միայն իմ փորձով ասել, որ իմ երեխաներին թույլ տալով նայել այն ամենը, ինչի մասին դուք ասում եք, ժամանակին ուղղակի իրենց հետ շփվելով եւ իրենց հասկացնելով, ասել եմ, որ դա սխալ է, վատ է: Կարծում եմ` այստեղ ընտանիքները շատ ավելի կարեւոր դեր պիտի խաղան:


«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱ ՑԵՆԶՈՒՐԱՆ»


- Չե՞ք կարծում, որ հիմա մեր եթերում ամենաթողություն է տիրում, ու որպես դաստիարակչական միջոց, այն այլեւս չի ծառայում երեխաների համար:(ԿԱՐՈ, ք. Երեւան)

- Համաձայն եմ ձեզ հետ, իսկապես, այդ մտահոգությունը կա, եւ պարբերաբար դրա մասին ասում եմ: Բայց դա միգուցե «ազատություն» ասվածի վատ դրսեւորումն է: Ժամանակին ստեղծագործողները դեմ էին ցենզուրային եւ ասում էին, որ իրենք պետք է ազատ ստեղծագործեն: Սակայն, հենց ժամանակը եկավ  ազատ ստեղծագործելու, պարզվեց, որ նրանք չեն էլ կարող ստեղծագործել: Իրոք, ամենաթողություն է, որը մշակութային, պետական շատ լուրջ մոտեցում է պահանջում: Ընդհանուր առմամբ` կրթության եւ մշակույթի ոլորտում պետք է վերադառնա ցենզուրան:

- Արդյո՞ք այս առումով անհրաժեշտություն չէ կրկին ստեղծել մանկական հեռուստաալիք, եւ ընդհանրապես` ընդլայնել մանկական կինոարտադրությունը:

- Երեխաների համար գեղարվեստական կինո գրեթե չի արտադրվում, եւ դա շատ վատ է: Ու բացի մուլտիպլիկացիայից երեխաները պետք է նաեւ տեսնեն հեռուստածրագրեր` թե՛ կինոֆիլմեր, եւ թե՛ հաղորդումներ: Ինչ-որ փորձեր արվում են, եւ կա մի երկու հաղորդում, որոնք ուղղված են հենց երեխաներին դաստիարակելուն, կրթելուն, բայց կարծում եմ` սա շատ քիչ է: Այո, պետք է սկսել` երեխաների համար հեռուստաալիք նորից վերաբացելով, որը կլրացվի այն ամենով, ինչի մասին մենք խոսում ենք: Բայց այն պետք է լինի պետության կողմից հովանավորվող ինչ-որ մի նախագիծ, որովհետեւ կյանքը փաստում է, որ այդ նախագծերով երբեք հեռուստաալիքները չեն կարող գումար վաստակել եւ գոյատեւել: Դրա համար հատուկ ծրագիր է պետք, որի անհրաժեշտությունը կա այսօր:


ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՇԱՐՔ` ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻՑ ՍԿՍԱԾ ԿՈՄԱՆԴՈՍՈՎ ՎԵՐՋԱՑՐԱԾ


- Որպես վերջաբան` անդրադառնանք նաեւ այն երազանքներին, որն ունենք մուլտիպլիկացիայի ոլորտում: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

- Աստված տա, ժամանակն ու ուժը հերիքի մեր բոլոր երազանքները կատարել, որովհետեւ մի շատ լավ գաղափար ունենք, ինչը լուրջ մոտեցում է պահանջում ոչ միայն մեր, այլեւ հանրության, պետության կողմից: Կա նպատակ` ստեղծել մի քանի սերիաներից բաղկացած մեծ ֆիլմ, որը կպատմի Հայոց պատմության մասին` Տիգրան Մեծից սկսած Կոմադոսով վերջացրած բոլոր այն հերոներին անդրադառնալով, որոնք ունեցել ենք, պետք է շնորհակալ լինենք եւ պարտավոր ենք նրանց հիշել: Վերջերս անընդհատ աչքիս առաջ Դեւի` արցախյան ազատամարտիկ Դավիթ Սարապյանի կերպարն է: Միգուցե շատ ավելի բարդ խնդիր եմ իմ առաջ դրել, բայց ուզում եմ իրագործել, նույնը նաեւ մտածում եմ «Ռանչպարների կանչը» էկրանավորելու մասին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163958&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան