ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԿԱՐՈՂ ԵՄ ՀԱՄԱՐԵԼ` ԱՆՑԵԼ ԵՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ»
Արխիվ 12-16
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԿԱՐՈՂ ԵՄ ՀԱՄԱՐԵԼ` ԱՆՑԵԼ
ԵՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ»
Արդեն հայտնի են ՄԻՊ-ի երեք թեկնածուները: ՀՀԿ-ն առաջադրել է արդարադատության ներկայիս նախարար Արման Թաթոյանին, ԲՀԿ-ը պաշտպանում է Տիգրան Ուրիխանյանի առաջարկած թեկնածուին` Նարեկ Ալոյանին, իսկ ՕԵԿ-ը, «Ժառանգություն»-ը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` Զարուհի Փոստանջյանին:
«Իրավունք»-ը մարդու իրավունքների երրորդ պաշտպան, իրավաբան Կարեն Անդրեասյանին պարզեց` այս երեք թեկնածուներից ով կարող է աշխատել այն արդյունավետությամբ, որով չէր կարող նա աշխատել այս տարի: «Առանց մեկնաբանության»,- ասաց պաշտպանը:
- Պրն Անդրեասյան, երբ եք խախտելու ձեր լռության ուխտը, պատասխանելու Ձեր հրաժարականին առնչվող հարցերին:
- Որպես մասնավոր մարդ` իրավունք ունեմ այդ ուխտը մինչեւ ցմահ պահել: Բայց հնարավոր է ինչ-որ պահի ցանկանամ խոսել: Այս պահին, սակայն, մեկնաբանություն տալու ցանկություն չունեմ:
- Իսկ առաջիկայում ո՞ր ոլորտում եք աշխատելու, ապագայի ինչ ծրագրեր ունեք: Չեք կարող անվերջ պարապ մնալ:
- Ինչո՞ւ չեմ կարող: Կարող եմ համարել, որ անցել եմ կենսաթոշակի: Հենց իմանամ իմ ծրագրերի մասին, կարող եմ խոստանալ`առաջիններից մեկը դուք կիմանաք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163954&l=am/