ՄԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. « ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱՔՆՆԻՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ»
Արխիվ 12-16
ՄԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ.
«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱՔՆՆԻՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ»
«Իրավունք»-ն այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած հղի Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանից տեղեկացավ, որ տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ դատարան` խափանման միջոցը փոխելու:
«Դուք գիտեք, որ առաջին ատյանի դատարանը գրավի թույլատրելիությունը ճանաչել է իրավաչափ: Դատախազությունը բողոքել է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Քանի որ տուժող կողմն իրավունք չունի անմիջապես բողոք ներկայացնել, միջնորդություն ենք ներկայացրել մեզ եւս բողոքի քննարկմանը մասնակից դարձնել: Հիմա սպասում ենք, թե երբ դատարանը միջնորդությունը կբավարարի»,- ասաց փաստաբանը:
«Հնարավո՞ր է այս գործը հասնի ՄԻԵԴ»,- հետաքրքրվեցինք փաստաբանից:
«Դեռ վաղ է խոսել այդ մասին խոսել»,- եզրափակեց փաստաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ