«ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՃ ՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16
«ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՃ
ՈՒՆԵՆՔ»
«2015թվականին քիչ այցելուներ ունեցանք ՌԴ-ից, սակայն դրան զուգահեռ շատ այլ երկրներից բավական աճ ենք են ունեցել: Օրինակ, Իրանից ունեցել ենք զբոսաշրջիկների քսան չորս տոկոս աճ, այլ երկրներից` ԱՄՆ-ից, Իրաքից, Մեծ Բրիտանյաից, Էմիրատներից եւս ունեցել ենք զբոսաշրջիկների մեծ հոսք: Այս տարի նունյպես ակնկալում ենք Իրանից զբոսաշրջիկների այց, քանի որ արդեն մոտենում է մուսուլմանների նոր տարին Նովրուզը: Բայց պետք է նշեմ նաեւ, որ Իրանից գալիս են ոչ միայն մարտ ամսին, այլ այդ երկրից Հայաստան զբոսաշրջիկներ են գալիս ողջ տարվա ընթացքում»,- iravunk.com-ի թղթակցի հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակը զբոսաշրջության առումով Հայաստանում, ասաց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Հ.Գ. Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ