ՄԱՀԱՑԵԼ Է EARTH,WIND AND FIRE ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ
Արխիվ 12-16
ՄԱՀԱՑԵԼ Է EARTH,WIND AND FIRE ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ
Մահացել է ամերիկյան հանրահայտ Earth, Wind and Fire երաժշտական խմբի հիմնադիր, երգիչ եւ թմբկահար ՄՈՐԻՍ ՈւԱՅԹԸ, նա 75 տարեկան էր: Երգչի մահվան լուրը հայտնել է եղբայրը`կիթառահար Վերդայն Ուայթը. «Եղբայրս, ով իմ հերոսն էր եւ լավագույն ընկերը մահացել է երեկ երեկոյան: Աշխարհը կորցրեց մեծ երաժիշտի եւ լեգենդի»,-հայտնել է Վ. Ուայթը: Նրա խոսքով` Մորիսը վերջին տարիներին տառապում էր բարդ հիվանդությամբ:
Earth, Wind and Fire երաժշտական խումբը հիմնադրվել է 1969 թվականին Չիկագո քաղաքում: Խումբն իրենից ներկայացնում է երաժշտական մի քանի ժանրեր`ջազ, ռոք:
2000 թվականին այն ընդգրկվել է Միացյալ Նահանգների «Ռոքն ռոլլի փառքի սրահում»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163938&l=am/