«ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ` ԿՓՈՐՁԵՄ ԱՐԺԱՆԻ ՄՆԱԼ ԿՈՉՄԱՆԸ »
Արխիվ 12-16
«ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ`
ԿՓՈՐՁԵՄ ԱՐԺԱՆԻ ՄՆԱԼ ԿՈՉՄԱՆԸ» (տեսանյութ)
«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2015 թվականը, ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչներին: Ըստ այդ ընտրության` օրերս Ելենա Արշակյանի 2006 թվականի Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերի հիշատակին նվիրված «Անավարտ թռիչք» ֆիլմում տպավորիչ կերպար կերտելու համար ֆիլմում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ համարված ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ պատվոգիրը հանձնվեց օրերս` ֆիլմի ցուցադրությունից հետո:
Դերասանուհին պատվոգիրը ստանալուց հետո «Իրավունքի» հետ կիսվեց իր ապրումներով. «Երբ աշխատանքդ գնահատվում է` դա ամենալավ բան է, որ կարող է լինել մեր` դերասաններիս համար: Կարծում եմ` երբ աշխատանքդ սիրով ես անում, նվիրվում ու այն երբեք չես անում որեւէ մրցանակի համար, հատկապես, երբ անակնկալ գնահատում են քեզ, դա դառնում է ստիմուլ: Շնորհակալ եմ «Իրավունք» թերթին գնահատականի համար: Խոստանում եմ` կփորձեմ արժանի մնալ կոչմանը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163932&l=am/