Չի կարելի երեւակայությանը զոռ տալով վիրավորանքներ շռայլել, ցույց տալով, թե ինչքան ուժեղ ընդդիմադիր եք. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16
Չի կարելի երեւակայությանը զոռ տալով վիրավորանքներ շռայլել, ցույց տալով,
թե ինչքան ուժեղ ընդդիմադիր եք. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
«Ստացվում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները կարող են իրենց թույլ տալ այս ամբիոնից ունենալ ռեմբոյական` սուր ճոճելու ելույթներ, մեզ վիրավորել, ահ ու սարսափ տարածեն, իսկ իշխանությունը իրենց չի կարող անգամ քննադատել»,- այս խոսքերվ այսօր իր ելույթը սկսեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, անդրադառնալով ԱԺ-ում քննարկով ճանապարհաշինության համար վարկ վերցնելու հարցի շուրջ որոշ ընդդիմադիր գործիչների ճոռոմ-ճոռոմ ելույթներին: Նա գտնում է, որ դա լավագույն բանավիճելու ձեւը չէ, երբ իրենց իբր ընդդիմադիրի տեղ դրած պատգամավորները նման տոնայնությունը կիրառում են բավականին լուրջ, կոնկրետ հարցի ժամանակ: Բանն այն է, որ մինչ Հ. Բաբուխանյանի ելույթը ամբիոնին կանգնած պատգամվոր Էդմոն Մարուքյանը գորգռում էր, թե այսուհետ կռիվ է տալու` օդում,ջրում եւ հողում, եթե փորձեն իրեն գավառամիտ անվանեն: Սակայն չորեքշաբթի օրը իր ելույթում Մարուքյանը, հավանաբար ինչ-ինչ ընտրազանգվածին դուր գալու համար հայտարարում էր, որ Երեւանը շրջանցող եւ երկրի հյուսիսը հարավին կապող ճանապարհային հանգույցի փոխարեն այդ գումարը պետք է տրամադրվի Վանաձոր եւ Գյումրի քաղաքներին: Եվ ընդհանրապես ըստ Մարուքյանի Երեւանի հաշվին «դիսկրիմինացիայի» է ենթարկվում մարզերի բնակչությունը:
Հայկ Բաբուխանյանի կարծիքով ճիշտ չէ հատվածականություն մտցել հայ ժողովրդի մեջ եւ հակադրել մարզի բնակչությանը՝ Երեւանի բնակչության հետ, քաղաքացիներին եւ գյուղացիներին եւ այլն. «Նման հատվածականություն կիրառելը վտանգավոր է եւ վնասակար: Ազգի միասնությունը դա այն կարեւորագույն խնդիրն է, որը պետք է ապահովենք այսօր եւ ոչ միայն ՀՀ-ի տարածքում այլ ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պետք է կարողանանք փայփայել, իսկ հակադրել միմյանց տարբեր բնակավայրերի բանկիչներին բավականին էժանագին մեթոդ է»:
Հիշեցնենք նաեւ, որ նախորդ օրը նույն հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը գավառամտության մեջ մեղադրեց Հայաստանի գլխավոր «էլեկտրիկ» իրեն հռչակած պատգամվոր Էդմոն Մարուքյանին, այն բանի համար, թե իբր Երեւանին տրվում է ավելի շատ արտոնություններ՝ ի հաշիվ մարզերի: Մարուքյանը խիստ վիրավորված էր:
«Եթե վիրավորվում եք գավառամտություն բառից, որն ի դեպ Աճարյանի բառարանում նշված է որպես ձգտումների, հետաքրքրությունների եւ մտահոգությունների սահմանափակություն, ապա դա ոչ թե վիրավորանք է այլ կարծիք»,- փորձում էր հանգստացնել կրքերին տրված պատգամավորին Հ. Բաբուխանյանը:
«Լավ էլ նախապատրաստվել եք ելույթին»,- հանկարծ տեղից արձագանքեց էդմոնը, որին հակադարձելով Հ. Բաբուխանյանն ասաց, որ միշտ պատրաստ է. «Կարող եք սովորել ինձանից»:
«Ընդդիմադիրներ գործիչները գիտեն, որ եկող տարին ընտրական է ու հաճախ նրանք երկրի նախագահի անունը անտեղի շահարկում են: Փա՛ռք աստծո, մեր երկիրն ավելի ժողովրդավար է, քան եվրամիության հետ ասոցացված Թուրքիան, որտեղ երկրի նախագահին թարս նայելու համար ենթարկում են քրեական պատասխանատվության: Սակայն չի կարելի երեւակայությանը զոռ տալով վիրավորանքներ շռայլել, ցույց տալով, թե ինչքան ուժեղ ընդդիմադիր եք, ինչքան համարձակ տղա եք»,- ասաց Բաբուխանյանը:
Սա էլ ակնհայտորեն հակադարձ էր Նիկոլ Փաշինյանին, որը պնդում էր, թե պատկերացնում է ինչպես են հանրապետական պատգամավորները եկող տարի նախընտրական ասֆալտ փռելու, իսկ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ երկրի նախագահի անունը ավել-պակաս տալով փորձում էր ինքը նախընտրական միավորներ վաստակել. «Ճիշտ չէ երեւակայության մեջ պատկերացրածը այս ամբիոնից հնչեցնելը, որ իբր այն վարկերը, որոնք ուղղվում են ճանապարհաշինության վրա պետք է տրամադրվեն ՀՀԿ-ի պատգամավորներին, որպեսզի նրանք կատոկի վրա ասֆալտ փռեն: Ներեղություն, երբ եք տեսել, որ ես ասֆալտ փռեմ: Կխնդրեի, երբ ձեր երեւակայությանը զոռ եք տալիս անուններ տվեք տեսնենք ում մասին եք ասում, ով է ասֆալտ փռելու: Ես էլ նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ որոշ գումարներ տրվելու են որոշ ընդդիմադիր գործիչներին իրենց նախընտրական կամպանիաները կազմակերպելու համար: Միգուցե ձե?զ են տրվելու այդ գումարները»:
Դահլիճում մի շարք ընդդիմադիրներ հավանություն էին տալիս Հ. Բաբուխանյանի այս մտքին, հաստատելով, որ այն լուրերը, որոնց մասին խոսում էր Դավիթ Հարությունյանը, թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունը վարձատրում է «սուպեր ընդդիմքադիր» երեւալու համար, իրենց սրտով են:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ