ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՄԻ՞Պ
Արխիվ 12-16
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՄԻ՞Պ
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի բացառել, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուն արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարող է լինել։ Ավելին. «Արժանավոր տղա է՝ իր գիտելիքներով, փորձով, համեստությամբ»,-ասել է պարոն Սահակյանը։
Ինչ վերաբերում է ժամկետներին և տեխնիկական ընթացակարգին, մինչև ամսի 9-ը ժամանակ ունեն, և, ամենայն հավանականությամբ, մինչ մյուս քառօրյան իրենք հանձնաժողովի արտահերթ նիստ կգումարեն, որը կլինի փետրվարի 12-ին, կընտրեն առաջադրված թեկնածուներից մեկին, այնուհետև այդ թեկնածուի վերջնական ընտրության հարցը կքննարկվի փետրվարի 22-ի լիագումար նիստում։