ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Ի ՄԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑԱԾ-ՉՈՒՆԵՑԱԾԸ
Արխիվ 12-16
ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Ի ՄԻ ԵՆ
ԲԵՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑԱԾ-ՉՈՒՆԵՑԱԾԸ
Ինչպես հայտնի է, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32 և 33-րդ հոդվածների համապատասխան` բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մինչև փետրվարի 15-ը ներկայացնել իրենց հայտարարագրերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Թեեւ մինչ փետրվարի 15-ը մեկ շաբաթ ժամանակ կա, այսօր նկատելի դարձավ, որ օրենսդիր մարմնի որոշ անդամներ ի մի են բերում ունեցած-չունեցածը, «զտում», ապա փաստաթղթավորում ու ներկայացնում հանձնաժողով:
Ի դեպ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ րագրողների կողմից շատ է բարձրացվել այն հարցը, թե որոշ պաշտոնյաներ իրենց պաշտոնական հայտարարագրերում հրապարակում են կեղծ տվյալներ, թաքցնում են որոշ բաներ: «Մենք այս հարցը լուծելու համար մշակել և կառավարությանն ենք ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով նման դեպքերի համար սահմանել ենք վարչական պատասխանատվություն»,- հայտարարել է նախարարը:
Հ.Գ. Հայտարարագրերի հրապարակումից պարզ կդառնա, թե որքանով սայլը տեղից շարժվեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ