Ի՞ՆՉ ԷՐ ԱՆՈՒՄ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Արխիվ 12-16
Ի՞ՆՉ ԷՐ ԱՆՈՒՄ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ
ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
«Իրավունք»-ի թղթակիցն այսօր նկատեց, որ նախկին ԱԳ նախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանի պատգամավորական աշխատասենյակից դուրս եկավ ոչ ավել, ոչ պակաս ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Որքանով պարզ դարձավ պարոն Վարդանյանը վաղուց էր գտնվում պարոն Օսկանյանի աշխատասենյակում: Ինչ էր անում Աղվան Վարդանյանը Օսկանյանի աշխատասենյակում` այս եւ այլ հարցերի մասին փորձեցինք զրուցել պատգամավոր Վ. Օսկանյանիցպարզել, սակայն ապարդյուն: «Հիմա չէ, իսկապես հիմա չէ» արտահայտությամբ պատգամավորը քաղաքակիրթ ձեւով մերժեց, ապա իր օգնականի հետ դուրս եկավ խորհրդարանից:
Իսկ ահա Զարուհի Փոստանջյանը, զարմանալիորեն այս նստաշջանում իր աշխատանքը բավականին հեզիկ-նազիկ է սկսել եւ ընդմիջումների ընթացքում շտապում է ՕԵ խմբակցություն, հավանաբար նրանց հավանությանն արժանանալու ՄԻՊ ընտրության հարցում: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ՕԵկ-ականները չեն բացառել, որ ամենայն հավանականությամբ կպաշտպանեն ընդդիմադիր գործչի թեկնածությունը:
Հ.Գ. Արտառոց ոչինչ չկա, երբ պատգամավորները կարող են միմյանց աշխատասենյակ ելումուտ անել, օրինակ, համատեղ աշխատելով որեւէ օրենսդրական նախաձեռնության վրա: Սակայն հազիվ թե պատգամավորական գործունեությամբ համարյա չզբաղվող Օսկանյանը դաշնակցականի հետ որեւէ օրենսդրական նախագծի վրա աշխատեր: Կարելի է ենթադրել, որ լրատվամիջոցներից մեկի տեղեկությունը կարծես թե իրականություն է: Բանն այն է, որ ըստ շրջանառվող լուրերի` Ռոբերտ Քոչարյանն անակնկալի է եկել, երբ համոզվել է, որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ստեղծումն անխուսափելի է: Իսկ Քոչարյանը, հավաստի լուրերի համաձայն, դաշնակցականների «տանիքն» է համարվում: Գուցե Աղվան Վարդանյանը քոչարյանական «վկա» Օսկանյանին ինչ-որ բացատրություններ էր տալիս, արդարանում, որպեսզի վերջինս էլ այդ ամենը փոխանցի շեֆին:Սպասենք զարգացումներին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ