ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ «ԶԵՆՔԵՐԻ ԱՅԳԻՆԵՐԸ» ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԲԵՄՈՒՄ
Արխիվ 12-16
ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ «ԶԵՆՔԵՐԻ ԱՅԳԻՆԵՐԸ»՝ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԲԵՄՈՒՄ
Որքան էլ զարմանալի է՝ Ստամբուլում բեմադրվել է պիես՝ հայ գրող Զաբել Եսայանի «Զենքերի այգիները» գրքի հիման վրա: Ներկայացումը բեմադրվել է Ստամբուլի Բոսֆորյան համալսարանի «Garanti» մշակույթի կենտրոնում: Զաբել Եսայանի գիրքն անդրադարձ է 1880-ականների, այսինքն՝ օսմանյան շրջանի Ստամբուլի առօրյաին և ժամանակի քաղաքական-հասարակական զարգացումներին: Գրքի հերոսուհին հասարակության կողմից ճնշումների ենթարկված և հարկադրաբար տանը փակված մի կին է: Ինչպես գիրքը, այնպես էլ նրա հիման վրա ստեղծված պիեսը, մեկ անգամ ևս ի ցույց են դնում Օսմանյան Թուրքիայում կանանց, մասնավորապես հայ կանանց և ընդհանրապես հայ ազգի նկատմամբ գերիշխող խտրական ու բռնի վերաբերմունքը: Պիեսը նաև ապացուցում է, որ օսմանյան ժամանակներից մինչև օրս Թուրքիայում կանանց և հայերի վիճակն առանձնապես չի փոփոխվել:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163888&l=am/