«ՄԵԾԱՀՈԳԻ» ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՃԱԽ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼ
Արխիվ 12-16
«ՄԵԾԱՀՈԳԻ» ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՃԱԽ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼ
Թուրքիայի կառավարության՝ ազգային փոքրամասնություններին վերաբերող որոշման համաձայն, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կարելի է մատուցել ոչ միայն տարին մեկ անգամ, այլ ավելի հաճախ՝ երբ լինի դրա անհրաժեշտությունը: Ըստ թուրքական հեռուստաընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ Պոլսի հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս առնչությամբ ասել է, որ Սուրբ Խաչ եկեղեցում առայժմ կարող են տարին միայն մեկ անգամ պատարագ մատուցել, սակայն եթե արտերկրից խմբեր գան եւ պատարագ մատուցելու համար դիմեն պատրիարքարանին, իրենք կարող են օգտվել այդ իրավունքից:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915—921 թվականներին ճարտապետ Մանվելի կողմից։ 1113 թվականին դարձել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Աղթամարյան կաթողիկոսարանի կենտրոն։ Այդ իրականցվել է 5 եպիսկոպոսների և երիտասարդ պատրիարք Գրիգոր III Պահլավունու ընդհանուր համաձայնությամբ: Հայ եկեղեցական համայնքը Կ.Պոլսում կազմակերպվել է 572թ-ին: Աթոռանիստը Ստամբուլ քաղաքի Գումգափուի Ս.Աստվածածին մայր եկեղեցին է:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163887&l=am/