ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ԵՂԱՆՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ 80-ԱՄՅԱ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Արխիվ 12-16
ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ԵՂԱՆՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ 80-ԱՄՅԱ
ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Նախօրեին Լոռու մարզի Կաթնառատ գյուղում համագյուղացիների միջեւ առաջացած վեճը ավարտվել է մարմնական վնասվածքներով: «Խեղճ ութսուն տարեկան մարդը իր իսկ տան մեջ դարձել հոր ու տղու ագրեսիայի զոհ»,-այս մասին iravunk.com-ին տեղեկացրեց Կաթնառատ գյուղի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանը, հավելելով.
- 60 անց հերն ա, քառասունին մոտ էլ տղան, երկուսով գիշերվա կեսին մտել են հարեւանի տուն, սկսել ղալմաղալ անել, իբր թե հարեւանը գողացել է իրենց խոտը: Էս մարդիկ հանգիստ ուզեցել են բացատրել, որ չկա նման բան, բայց հոր ու տղու դեմը առնել չեն կարողացել, սկսել են գոռգոռալ, քաշքշել, վերջում էլ անխիղճների ուժը պատել է տան ծեր մարդու վրա, ում էլ եղանով մի քանի հարվածներ են հասցրել: Էդ մարդկանց ձեռքը ամբողջ գյուղը կրակն է ընկել, վերջին շրջանում անընդհատ ագրեսիվ են իրենց դրսեւորում, իրանց թվում է թե սաղ իրենց դեմ են: Հեր ու տղա հիմա էլ արդեն եղանով են հարց լուծում...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163886&l=am/