«ԱԼ ՆՈՒՍՐԱ» ՃԱԿԱՏԸ ՔԱՆԴԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Արխիվ 12-16
«ԱԼ ՆՈՒՍՐԱ» ՃԱԿԱՏԸ ՔԱՆԴԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Լիբանանի «Ալ Նուսրա» ճակատը քանդել է Լաթաքիայի հյուսիսային գյուղական շրջաներում գտնվող Ղընեմյե գյուղի եկեղեցիները: Այդ մասին հաղրոդում է «Արևելք» պարբերականը՝ հղում անելով լիբանանյան «Ալ Մանար» հեռուստառադիոկայանին, որի պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ գյուղի հայկական եկեղեցին, ինչպես նաև ավետարանական եկեղեցին քանդվել են՝ այն էլ դիտավորյալ: Քանդված և պղծված են նաև գերեզմանները:
– Այս չաիքի արմատը թուրքերն են, իրենք է, որ քանդեցին,- նշել է տեղի հայ բնակիչներից մեկն ու հավելել, որ զինյալները հարազատ կրկնօրինակն են թուրքերի:
«Ալ Նուսրա» գյուղի զինյալները գյուղը վերածել են իրենց հրամանատարական կենտրոնի:
– Հայերի դեմ թուրքերի ջարդերը կարծես կրկնվում են 21-րդ դարում, այդ է կարծիքը փոքրիկ գյուղի բնակիչների,- տեսանյութի վերջում նշել է ռեպորտաժի հեղինակը:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163884&l=am/