Իտալացի դերասանը կախվել է բեմում
Արխիվ 12-16
ԻՏԱԼԱՑԻ ԴԵՐԱՍԱՆԸ ԿԱԽՎԵԼ Է ԲԵՄՈՒՄ
Իտալացի դերասան Ռաֆայել Շումախերը ներկայացման ընթացքում հենց բեմում իրական ինքնասպանության փորձ է արել: Տուժածին կոմայի մեջ հիվանդանոց են տեղափոխել: Պիզայի Lux թատրոնում բեմադրված պիեսում հերոսի ինքնասպանության փորձի տեսարան է նախատեսված եղել: Հեղինակային տարբերակի համաձայն, նա պետք է գնդակահարեր իրեն: Շումախերն առաջարկել է այն փոխարինել կախվելով: Ըստ Daily Mail-ի, դերասանին կարողացել են փրկել բժշկական կրթությամբ մի հանդիսատեսի զգոնության շնորհիվ: Lenta-ի փոխանցմամբ, հետաքննության նախնական տվյալներով, արկղը, որի վրա պետք է կանգներ դերասանը, բեմում չի եղել: Բացի այդ, օղակը պետք է կեղծ լիներ: Դեռեւս չպարզված հանգամանքներում, օղակն իսկական է եղել, իսկ դերասանի ապահովագրությունն ընդհանրապես բացակայել է:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163882&l=am/