Հայաստանը «Միսիս Աշխարհ 2016» գեղեցկության մրցույթում կներկայացնի 28-ամյա Կառա Ղազարյանը
Արխիվ 12-16
Հայաստանը «Միսիս Աշխարհ 2016» գեղեցկության
մրցույթում կներկայացնի 28-ամյա Կառա Ղազարյանը
Մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանի Դոնգուան քաղաքւմ կկայանա «Միսիս Աշխարհ 2016» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որին Հայաստանը` ի դեմս գեղեցկուհի Կառա Ղազարյանի, կմասնակցի առաջին անգամ:
Մրցույթին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 50 գեղեցկուհի:
Ինչ վերաբերում է մեր ներկայացուցչին` Կառա Ղազարյանին, նա 28 տարեկան է, մասնագիտությամբ` լրագրող: Երկար տարիներ մասնագիտությամբ աշխատել է Վրաստանում, այնուհետեւ եկել է Երեւան եւ վերապատրաստվել Գայանե Փաշայանի հեռուստահաղորդավարների եւ լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում: Կառան ունի նաեւ երաժշտական կրթություն: Նրա մոդելային ուղին եւս սկսվել է Վրաստանից: Գալով Հայաստան գեղեցկուհին որոշել է այդ ամենին ցուցաբերել մասնագիտական մոտեցում եւ սովորել է Atex նորաձեւության կենտրոնում:
Հայ գեղեցկուհին ունի որդի, որը 6 տարեկան է: