Պետդումայում առաջարկում են քաղաքական գործիչներին արտասահմանյան ֆինանսավորման համար պատասխանատվության
Արխիվ 12-16
Պետդումայում առաջարկում են քաղաքական գործիչներին արտասահմանյան ֆինանսավորման համար պատասխանատվության ենթարկել
ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն առաջարկել է քրեական պատասխանատվություն մտցնել Ռուսաստանում քաղաքական գործունեության համար օտարերկրյա աղբյուրներից գումարային միջոցներ ստանալու համար։ Համապատասխան օրինագիծը քննարկման է դրվելու խորհրդարանի ստորին պալատի գարնանային նստաշրջանում։
«Հաճախակիացել են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների այցելությունները մարզեր, օրինակ, Մագադան, ուր նրանք երբեք չէին այցելում։ Հասկանալի է, որ նրանք գումար են բաժանում, որոնք ընդունող «օտարերկրյա գործակալները» առնվազն պետք է ենթարկվեն ՔՕ որոշ հոդվածներով սահմանված պատասխանատվության»։
Հիշեցնենք, որ, համաձայն ՌԴ գործող օրենսդրության, քաղաքական կուսակցությունների ընտրարշավների ֆինանսավորումը արտասահմանից արգելված է։
https://iravunk.com/sim/?p=163876&l=am/