«ՄԻՊ թեկնածու պետք է լինի նա, ով չի ոգեւորվում ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառույցների աշխատավարձով»

Արխիվ 12-16

«ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱ, ՈՎ ՉԻ ՈԳԵՎՈՐՎՈՒՄ ՄԱԿ-Ի ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՏՎԱԾ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ»


Երեկ խորհրդարանականների քննարկմանը հանձնվեց «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու խորհրդարանին ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն, հաշվի առնելով, մասնավորապես` սահմանադրական փոփոխությունների, պետական մարմինների կազմավորման, ինչպես նաեւ` օրենսդրական ակտերի կատարելագործման գործընթացում նշված հանձնաժողովի կարեւոր դերը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ պատգամավոր, «Այլանս» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ, ով, ի դեպ, վերոնշյալ օրենքի նախագծի համահեղինակների թվում է:

 

Պարոն Ուրիխանյան, որոշ պատգամավորներ սրտնեղում են, թե ինչու է ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու հարցը վերապահված հենց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովին: Այստեղ կա՞ որեւէ էական տարբերություն, թե հարցը որ հանձնաժողովի իրավասության ներքո կլինի:

– Բացարձակապես ոչ, որովհետեւ ցանկացած հանձնաժողովում քաղաքական մեծամասնությունն ունի կամ նույն պահին կարող է ունենալ մեծամասնություն: Հետեւաբար, ցանկացած հանձնաժողովում քվեարկության արդյունքները լինելու են, ցավոք սրտի, հօգուտ քաղաքական մեծամասնության, եթե ողջամտությունը նրանցում չհաղթահարի կուսակցական շահը:

Մասնավորապես ԲՀԿ-ի կողմից այս հարցով մտահոգություն հնչեց, որ իրենց կուսակցությունը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում չունի ներկայացուցիչ, քանի որ Դուք եք խմբակցությունից ներկայացված: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ` ԲՀԿ-ն կարող է հանձնաժողովում ներկայացնել լրացուցիչ անդամների` կուսակցական պատկանելիությամբ, եթե ունի նման ցանկություն: Եվ երկրորդ` ես` լինելով ԲՀԿ խմբակցության անդամ, մշտապես պատրաստ եմ լսելու, քննարկելու այս հարցն իրենց հետ, համադրել անելիքները եւ կարծում եմ`  այս թեմայի շուրջ մենք կարող ենք բանակցել եւ ունենալ կամ, համենայնդեպս, փորձել ունենալ որեւէ ընդհանուր որոշում:

Շատ պատգամավորներ կարծիքներ հնչեցին, որ գրեթե անհնար է գտնել այնպիսի հեղինակավոր ՄԻՊ թեկնածուի, որը ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության կողմից ընդունելի կլինի: Ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը:

– Այդ թեմայի շուրջ առհասարակ ունեմ երեք ասելիք. առաջին հերթին օմբուդսմենը չպետք է լինի կապակցված որեւէ կլանի, որեւէ թիմի եւ որեւէ  առանձին քաղաքական շահ սպասարկող կառույցի կամ շրջանակների, առավել եւս` անհատների հետ: Եվ երկրորդ` նա չի կարող նշանակվել, բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով, ինչպես եղել է անցյալ դեպքերում, երբ ընտրությունն Ազգային ժողովում փաստացի քաղաքական մեծամասնության կամ քաղաքական մեծամասնության ղեկավարի նշանակմամբ է իրականացվել: Իսկ երրորդ` նա պետք է լինի ուժեղ, չկաշկանդված, մաքուր կենսագրությամբ, կոմպրոմատներից չվախեցող, որպեսզի պատահական հրաժարականներ չունենանք: ՄԻՊ թեկնածու պետք է լինի նա, ով ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառույցների տված բարձր աշխատավարձով ու առաջարկներով չի ոգեւորվում ու չի տեղափոխվում ավելի հարմարավետ, ավելի ապահովված ու փափուկ տեղ: Ու շատ կցանկանայի, որպեսզի ոչ թե ընդդիմության տարբեր տարրեր, տարբեր ուժեր, տարբեր ներկայացուցիչներ առիթն օգտագործեն միմյանց` ինչ-որ բաներում մեղադրելու կամ հասկացնելու համար, այլ միավորվեին եւ առաջադրեին այնպիսի թեկնածուի, որը չէր ենթարկվի քաղաքական մեծամասնության կամքին, ցանկությանը եւ չէր լինի այդ ազդեցության ներքո:

Իսկ Ձեր նշած բնութագրով ՄԻՊ թեկնածու տեսնո՞ւմ եք այն ընդդիմադիր պատգամավորների թվում, որոնց անունները շրջանառվում է որպես ՄԻՊ թեկնածու:

– Մենք ունենք մեր թեկնածուն` «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունում եղել է քննարկում, որի արդյունքում որոշել ենք առաջադրել իրավապաշտպան Նարեկ Ալոյանի թեկնածությունը` որպես այլընտրանք այն թեկնածուին, որին կարծում եմ` կառաջադրի իշխանությունը: Իմ կարծիքովէ նշածս անձնավորությունը համապատասխանում է այն պահանջներին, որոնք ես ասացի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163874&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան