Երգչուհի Անի Հակոբյան. «ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՉԵՆ. ԴՐԱՆՔ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՆ»

Արխիվ 12-16

Երգչուհի Անի Հակոբյան. «ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՉԵՆ. ԴՐԱՆՔ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՆ»

 

Համացանցում արդեն հասանելի է երգչուհի ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ նոր երգի ձայնագրությունը, որը կոչվում է «Չեմ լքի քեզ»: Նոր երգի, առաջիկա ծրագրերի եւ իր երազանքների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը հենց երիտասարդ երգչուհու հետ:

- Անի, Ձեր բազմաթիվ երգերը հայտնի են համացանցում, հետաքրքիր է` ե՞րբ կլինի դրանցից որեւէ մեկի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակ:

- Իմ առաջին «Սեր չկա» երգն ունեցել է տեսահոլովակ, առաջիկայում եւս կլինեն նոր տեսահոլովակներ, երգերի ձայնագրություններ, սակայն դրանց մասին ավելի մանրամասն ներկայացնել չեմ ուզում, քանի որ ունկնդիրը սիրում է աշխատանքի մասին ոչ թե լսել, այլ տեսնել: Իմ նոր «Չեմ լքի քեզ» երգն ինձ շատ հոգեհարազատ է ու սիրելի, այդ պատճառով էլ մտադիր եմ շուտով կյանքի կոչել նաեւ տեսահոլովակ:

- Ի դեպ, Ձեր «Սեր չկա» տեսահոլովակը համացանցում միայն դրական գնահատականի արժանացավ, ըստ Ձեզ, սա տեսահոլովակո՞վ, կատարումով, թե՞ երգի բովանդակությամբ էր պայմանավորված:

- «Սեր Չկա» երգի պատրաստման համար աշխատել է ստեղծագործական մեծ թիմ: Ինչ վերաբերում է դրական արձագանքներին, կարծում եմ` իմ թիմակիցներից յուրաքանչյուրի դերն այդ առումով առկա էր: Եթե երաժշտական հատվածում երգի հեղինակը թերանար, կամ տեսահոլովակի ստեղծագործական խումբն, այսպես ասած, գործը գլուխ չբերեր, կարծում եմ` երգը չէր ընդունվի:

- «Կապույտ աչքեր»,  «Սեր չկա», «Չեմ լքի քեզ»… բոլորն էլ սիրո մասին են: Առաջիկայում կտեսնե՞նք Ձեզ այլ թեմատիկայով երգերով եւ նոր հեղինակային կատարումներով:

- Ես երգում եմ տարբեր ժանրերով, ինձ հարազատ է երաժշտության հետ կապված ամեն ինչ: Բարձր եմ գնահատում ժողովրդականը, քանի որ այն մերն է եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի արյան մեջ կա ժողովրդականի հանդեպ յուրահատուկ ձգողականություն: Իմ կատարումները, որոնք համացանցում են եւ եթերում, դեռեւս էստրադային են, սակայն ոչինչ չեմ բացառում, խոստանում եմ միայն հուսախաբ չանել նրանց, ովքեր գնահատում են իմ արվեստը:

- Ժամանակին նոր դեմքերը շատ հեշտությամբ համալրում էին շոու-բիզնեսի շարքերը: Արդյո՞ք այսօր կա ինչ-որ պատնեշ, թե, պարզապես, Հայաստանում շոու-բիզնես չկա:

-Առհասարակ, մեր կյանքում բարձրանալը դժվար է, հեշտ է ընկնելը եւ այն սովորաբարայն ցավոտ է լինում: Մուտք գործել երգարվեստ, բնականաբար, հեշտ չի եղել, հիմա փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ` ձեռք բերածս չկորցնելու, չընկնելու եւ ավելիին հասնելու համար: Երբ կա ձգտում եւ նպատակ, ի վերջո, հասնում ես նպատակակետին: Հաղթանակները հեշտ ձեռք չեն բերվում, իսկ դրանց համար պայքարել է պետք: Ես պայքարում եմ….: Ինչ վերաբերում է Հայաստանում շոու բիզնես լինել-չլինելուն, գնահատական տալ չեմ ցանկանում:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում :

- Անելիքներս շատ են,այնքան շատ, որ կարծում են 100 տարին բավական չի լինի, որպեսզի կարողանամ դրանք հերթով իրագործել: Գաղտնիք չէ, սակայն, որ ծրագրերդ իրականացնել միայնակ չես կարող, իսկ ձեռք մեկնողներն այնքան էլ շատ չեն: Հիմա ժամանակն է ընդլայնել համերգային տարբեր ծրագրերին իմ մասնակցությունը, ու ես սիրով ընդունում եմ գործնական առաջարկները, եթե դրանք իմ գործունեության շրջանակներում են:

- Իսկ ի՞նչ է երազում երիտասարդ երգչուհին:

- Այն, ինչ ցանկանում եմ` երազանքներ չեն. դրանք նպատակներ են: Դե ինչպես բոլոր աղջիկները` ցանկանում եմ ներդաշնակ ընտանիք ունենալ, միշտ գնահատված լինել, արժանանալ իմ հանդիսատեսի ծափերին (պատրաստ եմ նաեւ քննադատություններ լսելուն):

- Եվ վերջում եւս մեկ հարց. սիրո մասին երգող երգչուհու սիրտն այսօր զբաղվա՞ծ է, եւ ո՞վ կարող է լիներ Ձեր կյանքի ուղեկիցը:

- Առանց սիրո կյանքն իմաստազրկվում է. սիրում եմ ընտանիքս, աշխատանքս եւ այն ամենն, ինչ կա իմ կյանքում: Իսկ իմ կյանքի ուղեկիցը կարող է լինել նա, ով կունենա կյանքում մարդուն տրված մեծագույն շնորհը` դա մարդ լինելն է:


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163871&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան