«ԻՆՉՊԵՍ Է ՍՆՆԴԱԿԱՐԳՆ ԱԶԴՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ». Սեքսոպաթոլոգ

Արխիվ 12-16

«ԻՆՉՊԵՍ Է ՍՆՆԴԱԿԱՐԳՆ ԱԶԴՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ». Սեքսոպաթոլոգ


Սննդամթերքի տեսակից կախված է սեռական և վերարտադրողական կյանքի որակը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:

«Սեռական ֆունկցիայի վրա դրական է ազդում մսեղենը, ծովամթերքը, սունկը: Մսեղենը ցանկալի է լինի ոչ տապակած, այլ շոգեխաշած: Ի դեպ, պետք է նշել, որ սեռական ֆունկցիայի վրա վատ են անդրադառնում կոֆեին պարունակող ըմպելիքները՝ գազավորված հյութերը, թեյը, սուրճը և, իհարկե, ծխախոտը: Մարդու օրգանիզմում վիտամինները պետք է լինեն բավարար քանությամբ: Իսկ դրանցից ամենապետքականը սեռական ֆունկցիայի համար E վիտամինն է: Այն շատ կարևոր նշանակություն ունի սեռական գեղձերի լավ աշխատանքի համար: Վիտամին E կա ցածրորակ հացերի մեջ, հացահատիկի, ընկույզի»,- բացատրեց բժիշկը:

Մասնագետի փոխանցմամբ՝ սննդակարգում հարկ է ընդգրկել կաթնաշոռ, մեղր, ձու, ձուկ, հավի (տավարի) միս: «Հատկանշական է, որ վերոնշյալ սնունդը ցանկալի է ընդունել զատ-զատ և առանց հեղուկների հետ խառնելու, ինչպես սովորաբար մենք անում ենք: Հեղուկներ, հատկապես գազավորված, հաց ուտելիս օգտագործել չի կարելի:

Սմբուկը, լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը սեռական կյանքը կարող են դարձնել ավելի հետաքրքիր և հագեցած: Սակայն պետք է ամեն ինչը` չափի մեջ և ճիշտ ձևով օգտագործել: Միևնույն մթերքը քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է ակտիվացնել սեռական ցանկությունը, իսկ չարաշահելու դեպքում, ընդհակառակը, կարող է ընկճել»:

Վ. Շահրամանյանը խորհուրդ չի տալիս նաև չարաշահել ալկոհոլային խմիչքները:

«Շատերը, հատկապես երիտասարդները այն թյուր կարծիքի են, թե ալկոհոլը, իբր, խթանում է սեռական ցանկությունը և ուժեղացնում պոտենցիան: Սեքսոպաթոլոգները այս տեսակետի հետ կտրականապես համաձայն չեն: Հարբեցողությունը «ստիպում» է մեր լյարդին արտադրել հսկայական քանակությամբ ֆերմենտներ, որոնք քայքայում են տեստոստերոնը` տղամարդու լիբիդոյի (սեռական ցանկության) հորմոնը: Ժամանակակից հետազոտությունները պարզել են, որ հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողության և անպտղության:

Թունդ ըմպելիքներ օգտագործելը, ինչպես նաև մեծ քանակությամբ գարեջուր կամ գինի խմելը սպառում է ֆոլաթթվի պաշարները: Օրգանիզմում նրա պակասի ախտանշաններն են` դյուրագրգիռություն, մոռացկոտություն, թուլություն, հոգնածություն, հաճախակի լուծ, գլխացավ և սեռական ակտիվության նվազում: Այնպես որ, ինքներդ որոշեք` խմե՞լ, թե՞ ոչ»:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=163870&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան