ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ, ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՎ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈ

Արխիվ 12-16

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ, ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՎ  ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՎ


Արարատյան Հայրապետական թեմը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը Բուն Բարեկենդանի տոնի առթիվ առաջին անգամ կազմակերպում են հայկական կոխի` ըմբշամարտի մրցումներ: Մրցումներն անցկացվելու են փետրվարի 3-ին՝  Սամբո- ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցում :

Այս տարի Հայ Եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնելու է փետրվարի 7-ին: Ավանդույթի համաձայն տոնին նախորդող 1-2 շաբաթների ընթքացքում կազմակերպվել են տոնախմբություններ, մրցումներ: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները` առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ ու օրհնությամբ արդեն երրորդ տարին մեծ տոնախմբությամբ նշում են Բուն Բարեկենդանը` փորձելով վերականգնել տոնի երբեմնի ժողովրդականությունը:

Փետրվարի 7-ին` ժամը 13.30-ին, կմեկնարկի դիմակներով շքերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց պողոտայով դեպի Ազատության հրապարակ: Շքերթին կմասնակցեն թեմի երիտասարդները, պարի եւ դհոլահարների խմբեր, ազգագրական երգուպարի խմբեր, հեքիաթների հերոսներ, բուհերի ուսանողներ եւ այլք: Կազմակերպվելու է Ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդես, թատերական ներկայացումներ, ազգային խաղեր, մրցույթներ:

Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնը  կազմակերպելիս ակտիվ համագործակցում է Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների հետ:

Այս տարի առաջին անգամ կազմակերպվում են մի քանի մարզաձևերի մրցումներ: Փետրվարի 2-ին տեղի ունեցավ սուսերամարտի մրցաշարը, իսկ ամսի 4-ին եւ 5-ին տեղի կունենա  թեթեւ ատլետիկայի եւ հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումները:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163866&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան