ԿԲԱՑՎԻ ՈՒՍԱՆՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ` ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ
Արխիվ 12-16
ԿԲԱՑՎԻ ՈՒՍԱՆՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ` ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ
Փետրվարի 3-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի կունենա Ս. Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես-մրցույթի բացումը: Ներկայացվելու են ուսանողների գործերը` սիրո տոնի առթիվ: Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը: Սա այս տարվա առաջին ցուցահանդեսն է: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջն առաջին անգամ է միացել տոնին: Բոլոր մասնակիցներն իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն կունենան փետրվարի 7-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք Բուն Բարեկենդանի տոնախմբության ժամանակ:
Ս. Սարգսի տոնը խորհրդանշող լավագույն աշխատանքները դրամական մրցանակների կարժանանան, իսկ ցուցահանդեսի բոլոր 60 մասնակիցները Նավասարդ Սրբազանի կողմից կպարգեւատրվեն շնորհակալագրերով:
Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է ստեղծագործական բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդես մրցույթներ:
Առաջիկայում կբացվի եւս երեք ցուցահանդես` նվիրված Ս. Սարգսի տոնին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163865&l=am/