ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ` ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ` ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻՆ.

«Այդ «սարայը» եւ նրա նման շատ կառույցներ, ինձ համար թանկ արժեն»


Ճարտարապետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, անդրադառնալով Արամի 30 հասցեում գտնվող կառույցի ապամոնտաժման աշխատանքներին, հայտարարալ էր, որ այն ընդամենը «սարայ» է, որի համար չարժե աղմուկ բարձրացնել:

Այդ առթիվ երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԸ հանդես է եկել ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻՆ ուղղված բաց նամակով, այն ուղարկելով «Իրավունք» թերթի խմբագրություն:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգարժան պարոն Իգիթյա՛ն.

Ես ծնվել եւ շուրջ կես դար ապրել եմ Արտաշատ քաղաքում, եւ Արտաշատի ամեն հին կառույց, տուն, քար, ծառ` ինձ համար թանկ են, նրանք ինձ հիշեցնում են  մանկությունս, քանզի հիսուն տարիների իմ հիշողութունները կապված են դրանց հետ: Անցյալ դարի 70-ական թվականներին ես քանդեցի պապիս` 1920- ականներին կառուցած աղյուսաշեն տունը եւ տեղում կառուցեցի քարաշեն բարեկարգ տուն, իսկ բակում նոր կառուցված խորդանոցի վրա տեղադրեցի մեր հին տան կիսամաշ դուռը, որպես հնություն, ինձ համար մի թանկ մասունք: Երբ լուսահոգի հորեղբայրս եւ հորաքույրերս, ովքեր 70-ին մոտ մարդիկ էին,  երբեմն գալիս էին իրենց հայրական տուն` ինձ հյուր, երկար ժամանակ կանգնում էին այդ դռան մոտ ու հիշում անցյալը: Նրանք այդ դռան մոտ էին անցկացնում իրենց ժամանցը եւ ես հասկանում էի, որ այդ հնամաշ դուռն իրենց համար մանկության հուշերի մի սուրբ մասունք էր: Ես ոչ մի հիշողություն չունեմ կապված Ձեր նշած «սարայի» հետ, սակայն կփորձեմ անդրադառնալ այդ թեմային:

Ամեն  հայ, ինչպես եւ ես, երբ գնում է Արեւմտյան Հայաստան` Արդահանում, Կարսում, Կարինում, Մուշում, Սասունում եւ այլ քաղաքներում աչքերով առաջին հերթին փորձում է հսկա նորակառույցների մեջ գտնել մի հին կառույց, տուն, թեկուզ կիսաքանդ պարիսպ, սարայ, եւ սրտի թրթիռով ասում. Սա մեր պապերի կառուցածն է, մերն է... եւ շատերս համբուրում ենք այդ քարերը, որոնք իսկապես տարբերվում են եւ պահպանում են մեր պապերի շունչը: Ցավոք, շատ քաղաքներում, ինչպես Կարինում, Վանում եւ այլուր` արդեն դժվար է գտնել դրանց, ամենը քաղաքների կառուցապատման ընթացքում քանդվում են: Արդեն 1700 տարի, մեզ մոտ ձեւավորվել է մի սովորույթ, երբ նորը կառուցելու համար անպայման պետք է քանդել հինը, թեկուզ դրանք լինեն սրբազան հրաշք տաճարներ, մինչդեռ այլ ժողովուրդներ պահպանում, անգամ սեփականացնում են նաեւ մեր կառույցները եւ այսօր ցուցադրելու, հպարտանալու շատ բան ունեն, մեր պապերի վաստակի հաշվին: Եվ ահա, ի՞նչ է այդ «սարայը» ինձ համար, որպես հայի, ով անսահման սիրում է իր երկիրը, իր հայրենիքը: Այդ «սարայը» եւ նրա նման շատ կառույցներ, ինձ համար հազարապատիկ թանկ արժեն, քան այն հազարավոր շքեղ կառույցները, առանձնատները, հիվանդանոցներն ու եկեղեցիները, որոնք մեր պապերը կառուցել են Բաքվում, Վրաստանում, Ռուսաստանում, Ստամբուլում եւ այլուր` դրանով հարստացնելով օտարների մշակույթը:

Ես ՀՀ նախագահին կից գործող հանրային խորհրդի անդամ եմ, եւ բազմիցս մասնակցել եմ Երեւան քաղաքի հին կառույցների, շենքերի, ինչպիսիք են օրինակ` Զվարթնոց օդանավակայանի, Փակ շուկայի, Մաշտոցի պուրակի քանդմանն առնչվող քննարկումներին, որտեղ կայացված որոշումները ցավոք, մեծ մասամբ հաշվի չեն առնվել: Երեւան քաղաքում եւ ողջ Հայաստանում դեռեւս կան պահպանված հին շենքեր, կառույցներ, հուշարձաններ, որոնք մեր պատմությունն են, անկախ նրանից, դրանք մտա՞ծ են մշակութային արժեք ներկայացնող ձեւական ցուցակում, թե` ոչ...

Եկեք պահպանենք դրանք, մեր կապը մեր նախնիների, պապերի ու սերունդների միջեւ, ինչպես Գառնու տաճարը եւ իմ պապենական տան այն հին կիսամաշ դուռը...

Գուսան ՀԱՅԿԱԶՈՒՆ»,- ասված է բաց նամակում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163864&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան